Թող հազար անգամ Կոլումբոսը հեռուները ճանապարհորդելու և նոր աշխարհքներ գտնելու երազներ տեսներ ու տարիներով թափառեր դռնե դուռ, ի՞նչ պիտի աներ, եթե մի Իզաբելլա չհայտնվեր ու իրականություն դարձներ նրա շքեղ երազները։
Թող մի Դարվին ինչքան կուզեր հետաքրքրվեր իրենց համալսարանի շուրջը գտնվող բույսերով, բայց երբեք էնքան մեծանալու, Դարվին չէր դառնալու, եթե չնկատեին ու չուղարկեին աշխարհքի չորս կողմը պտտելու և դիտելու։
Մի Վիկտոր Հյուգոյի՝ դեո տասնուհինգ տարեկան հասակից՝ մի ոտանավորի համար ֆրանսիական ակադեմիան խրախուսում է ու պարգև է տալիս։
Եվ էսպես տեսնում եք մի տեղ մեկենասն է, մյուս տեղ ազգըն է, որ կարողանում է տաղանդներ գտնել, պաշտպանել, զորացնել ու դուրս բերել։ Այո՛, տաղանդի հայտնվելը ու էս կամ էն ուղղությամբ զարգանալն էլ իր պայմաններն ունի, և իրեն իրեն, պատահաբար չի լինում։
Մի ժամանակ, երբ մեկենասներն էին պահում գրականությանը, և մեկենասներն էլ մեծ մասով թագավորներ ու իշխաններ էին, գրողներն էլ, սրանցից բարերարված, նրանց մթնոլորտում շնչելով նրանց էին փառաբանում, թագավորներին ու իշխաններին էին հերոս առնում, և պալատական կյանքն էին երգում առհասարակ։
Հետզհետե, ժամանակի ընթացքում ժողովուրդները կազմակերպվեցին, տեր հանդիսացան ինչպես շատ բաների, էնպես էլ իրենց միջից դուրս եկած տաղանդներին ու պահեցին, պաշտպանեցին։ Գրողներն ու գեղարվեստագետներն էլ մնացին ժողովրդի մեջ, ժողովրդի հետ, նրա ցավերը երգեցին, նրա տենչերով ոգևորվեցին, նրանից առան իրենց հերոսները, և արքայական ծիրանու փոխարեն մեջտեղ եկան սովորական մարդու ամենօրյա զգեստները, պալատական դրապիրովկի ու պուրակների փոխարեն տարածվեց ազատ բնությունը, ու փքուն, ճռճռան ֆըրազների փոխարեն սկսեց տիրել ժողովրդական լեզուն իր կեն-
268