Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դանի երանգներով, իր կուռ, գեղեցիկ ոճով ու իր վճիտ պարզաթյունով։

Առեք պալատական գրողներից թեկազ ամենամեծերը, ամենալավերը.– մի Գյոթե, որ էնքան նոր է ու էնքան համայնապարփակ, բայց որ վեյմարի պալատում է ապրել ու երգել, մի Ֆիրդոաի, որ Մահմուդ Շահի երգիչն է, մի Ոտաթավելի, որ Թամար թագուհու երգիչն է, էլ չեմ ասում մի Կոռնեյլի, մի Ռասինի և սրանց նման ուրիշներին, որոնք պալատից դուրս կյանք չեն էլ ընդունում, սրանց դիմացը դրեք մի Մոլիերի, մի Բ՚եոոնսի, մի Բերանժեի կամ մի Իբսենի, որոնց թիկունքին իրենց ժողովուրդներն են կանգնած։ Խոսքս, իհարկե, տաղանդների մեծության ա փոքրության վրա չի, այլ ոգու, շնչի, ուղղության, աշխարհայացքի, և կտեսնեք ի՜նչ ահագին տարբերություն կա։ Մի տեղ տիրողներն են ապրում, մյուս տեղ ժողովուրդները։ Մի տեղ ժողովուրդներն են թամաշավոր, մյուս տեղ թագավորները։

Հայ ժողովուրդն էլ պետք է պարզ հասկանա ու տեր հանդիսանա իր ամենանվիրական ստացվածքին, իր ազգային հանճարին, պետք է ապահովի ու կազմակերպի իր ազգային ոգու արտահայտության ու հզորացման գործը, իսկ թե ո՛րտեղից կամ ի՛նչպես, էդ ամենից հեշտն է։ Ամենից դժվարը հասկանալն ու կամավորելը, ցանկանալն է։

Միայն վերև հիշած ընկերությունները հերիք են, որ մեջտեղից վերանա «որտեղից»-ի խնդիրը, այժմ կխոսենք էն մասին, թե ինչպես պետք է կազմակերպել։

'IV'Թավատառ տեքստ

Մենք տեսանք, որ հայոց գրականության զարգացումն ապահովելու միջոցը ոչ միայն հնարավոր է գտնեք, այլև պատրաստ կա արդեն։

Մնում է վերջին հարցը, թե ի՞նչպես պետք է կազմակերպել գործը, ո՞ւր կենտրոնացնել միջոցները և ինչ մարմնի որոշումով ու ձեռքով բաշխել։

Ճիշտ է, էս խնդիրը կարող է վեճ հարուցանել մեզանում