Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջն էլ մեռնում է անժառանգ և մնում է մի սարի ծերի՝ երկար ժամանակ անթաղ ու անգերեզման…

ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ԴԱՐԱԳԼՈՒԽԸ

Ասիան ու Եվրոպան կամ, ուրիշ խոսքով, Արևելքն ու Արևմուտքը լոկ աշխարհագրական տերմիններ չեն, եղել տարբեր քաղաքակրթություններ ու աշխարհայացքներ։ Հազարավոր տարիների ընթացքում Էդ աշխարհներից ամեն մինը հանդես է բերել իր էս կամ էն գերազանց ուժը՝ իբրև իրեն ներկայացուցչությունը մյուսի հանդեպ։ Եվրոպա կամ Արևմուտք ասելով մի ժամանակ Հունաստան են հասկացել, նրանից հետո Հռոմ և կամ Բյուզանդիա, ի՛նչպես որ Ասիա, և հատկապես Արևմտյան Ասիա կամ Արևելք՝ երբեմն աբելոն կնշանակեր, երբեմն Ասորեստան, երբեմն Պարսկաստան և երբեմն արաբական խալիֆայություն։

Եվ մինչդեռ քրիստոնյա արևմուտքի ժոդովուրդները ժամանակի ընթացքում վեր են կենում հեգեմոնիայի դեմ ու ձգտում են հավասարակշռոիթյան, մյուս կողմը իսլսլամական արևելքը արաբական (|1ղփքփ4ւււտւէթյա1ւիո; հետո ընկնում Լ թուրքի գերիշխանությունրից հետո թուրքի գերիշխանության և 14-րդ դարից սկսած Թուրքիան հանդիսանում է արևելքի ներկայացուցչությունը արևմուտքի հանդեպ մինչև էսօր։

ԵՎ Բաբելոնից, Ասորեստանից, Պարսկաստանից ու արաբական իշխանությունից հետո Արևելքը երբեք չէր ունեցել էսքան վայրենի, եսքան անկուլտուր ու անարժան մի ներկայացուցչութիոն մինչև թուրքական գերիշխանությունը՝ Արևելքը, որ կրոններ էր տվել աշխարհքին, փիլիսոփայական միստեմներ, շատ մեծ բանաստեղծներ ու գիտություններ՝ մեծ Էլ հարգ ու հմայք ուներ և միշտ կենդանի ապրում Էր ավանդական խոսքը թե՝ Արևելքիցքից Է լույսը։ Թուրքական գերիշխանությունից հետո Արևելքը խավարն ու «բարբարոսությանը դարձան հոմանիշ հասկացողություններ։

նա ոչ միայն ինքը չստեղծագործեց ու ոչ մի հանճարեղ բան