Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չտվեց աշխարհքին, այլև դրսից չընդունեց ոչինչ և չմշակեց։ Միշտ մնաց սուրը ձեռքին ավերող։ Եվ եթե արգելենք նրան իսլամ ընդհանուր անվան տակ զարդարվելու պարսիկ, արար կամ հնդիկ հանճարների անուններով՝ կմնա մեջտեղը կանգնած իր նոմադական մերկությամբ1՝ ձեռքին միշտ արյունոտ սուրը։

Եվ էդ արյունոտ սրով նա մորթեց Արևելքի կուլտուրական ժողովուրդներին, խորտակեց նրանց հին ու փառավոր կուլտուրաները և, վերջին մահացու հարվածը տալով բյուգանդական պալեոլոգներին, էդ սպանիչ սուրը մեկնեց Եվրոպայի սիրտը։

Զորս հարյուր տարի շարունակ գրոհ տվեց Եվրոպայի դարպասների վրա, որ խորտակի ու ներս խուժի՝ սպանելու արևմըտյան քաղաքակրթությունը, ավերելու բարեշեն քաղաքները, ավերելու դարերով դիզած բարիքները, իր ձիաների սմբակների տակ տրորելու հումանիզմն ու վերածնությունը, կոտորելու Ռաբլեին ու Տասսոյին, Շեքսպիրին ու Սերվանտեսին, Ռուբենսին ու Ռաֆայելին, Կոպեռնիկին ու Գալիլեյին, Կոլումրոսին ու Գուտտեմբերգին և նմաններին։

Չորս հարյուր տարի Արևելյան Եվրոպան ահով ու սարսափով դիմագրավեց նրա դժոխային արշավին, մինչև որ 17-րդ դարում, Վիեննայի պատերի տակ, վերջնականապես կտրեց նրա առաջ անցնելու հույսը։

Այնուհետև կռիվն իրեն վրա առավ նոր զորացող Ռուսաստանը, որ երեք հարյուր տարի է՝ անհաշտ ու անդադար պատերազմ է վարում էդ դաժան ու խավար ուժի դեմ՝ հետզհետե կտրատելով ու կրճատելով նրա լայնածավալ տերության սահմանները և էսօր էլ, ահա, տալիս է վերջին հարվածը։

Մեծ է Ռուսաստանի էս ծառայությունը քաղաքակիրթ աշխարհքի առաջ, և երբեք նրա կառավարության հոռի կողմերը չպետք է արգելեն տեսնելու էս մեծ գործը, որի հաջող ավարտումը համաշխարհային տոն է քաղաքակրթության համար։

Տոն է մանավանդ էն ազգերի համար, որոնք դարերով կրել են թուրքի անտանելի լուծը և դարերով լալիս են իրենց անվերջ կորուստները նրա ձեռքից։

Եվ ահա էսօր նա՝ ռուսական հզոր բանակի առջև պարտված