ու ջարդված» հարյուր՝ հազարավոր անմեղ մանուկների, տղամարդկանց ու կանանց արյունով արյունոտ իր սուրը ձգելով հաղթս դին՝ տեղի է տալիս դեպի իր հին բունը, դեպի Անգորայի հովիտները, որտեղից դարեր առաջ սկսեց իր քստմնելի ասպատակությունը աշխարհքի վրա։
Արդեն անցավ Վերին Եփրատից դենը, և հեռագիրն աշխարքին ավետում Է, թե Մեծ Հայաստանը վերջնականապես մարրված Է տարրական տիրապետությունից։ Վերջին զոհն Էլ՝ հոշոտված ու ծվատված՝ արդեն ազատված Է նրա ճանկերից։
Պատմական ինչ հոյակապ ավետիս։ Բացվում են Արևելքի ոսկի դռներր ազատ ժողովուրդների, լուսավորության ու քաղաքակրթության համար և սկսվում Է մի նոր դարագլուխ Արևելքի պատմության մեջ։
<ՀԵՆՐԻԿ «ՍԵՆԿԵՎԻՉԻ ՄԱՍԻՆ>
Անմահ հոգի, որ Հենրիկ Սենկևիչ անունով մարմին առար բազմատանջ լեհ ազգի կյանքում՝ նրա տանջանքները փարատելու համար, ընդունիր աշխարհի ամենատանջված ժողովարդներից մեկի՝ հայ ժողովրդի գրական գերդաստանի սերն ու հիացումը
Դո՛ւ, որ ազատ, լավագույն օրերի արշալույսը վառեցիր քո ցեղի հոգա մեջ, և արդեն նրա առաջին ցոլքերն ընկնում են թարմ շիրիմիդ վրա, փառաբանում Է քեզ միշտ արշալույսի ձգտող հայ ժողովրդի գրականությունը։
Դո՛ւ, որ ընդհանուր եղբայրության ազնիվ կապերով շաղկապեցիր ազգերն ու ազգի-ազգի մարդիկ ու եղբայրորեն համախմբեցիր դագաղիդ և հիշատակիդ շուրջը, օրհնում են քեզ եղբայրության և սիրո Էնքան կարոտ հայ ժողովրդի գրողն ու ընթերցողը։
Եվ դա, որ համաշխարհային գեղեցիկ գրականության հավերժական տաճարում ճշմարտության, բարության ա գեղեցկության մեծ քարտերից մինը եղար, քո վսեմ հաղթանակի համար դափնի պսակ ենք բռնում քո հիշատակին աշխարհքի հնագույն գրականություններից մեկի՝ հայ գրականության անունից։