Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի հարցում անել, որին Դուք, թերևս, կպատասխանեք որպես ռուս բանաստեղծ և ռուս ժողովրդի հոգու մեկնիչ։

Ձեր աչքերի առաջ այստեղ Կովկասում տեղի է ունենում չափազանց տարօրինակ երևույթ։

Այն ժամանակ, երբ Կովկասի բոլոր ժողովուրդները մեկը մյուսի ետևից ողջունում են նոր, ազատ Ռուսաստանը և իրենց ազգային համագումարներում որոշում են մնալ ազատ, մեծ ոուսաստանյան հանրապետության կազմում, հենց այդ ժամանակ ոուսական բանակը, որ հաղթանակորեն մտել է թշնամու երկրի խորքը և դարձել դրության տերը, սկսում է նահանջել ո՛չ միայն ռազմադաշտից, այլև լքել նույնիսկ Կովկասը։

Հավատա՞լ արդյոք, որ ռուսներն այդքան հեշտ կարող են թողնել իրենց գրաված վայրերը և Կովկասը։

Հավատա՞լ արդյոք, որ ռուսները միայն ցարերի կամքով էին Կովկաս գալիս, և այժմ, երբ այդ կամքը չկա, վերադառնում են տուն։

Մի՞թե Ռուսաստանը միայն մի ռետինե զանգված է, որին ձգեին այնքան շատ և այժմ ազատ մնալով, կծկվում է ետ, թե՞ ռուս ժողովրդի այդ պատմական առաջընթացն աներ իր ներքին, ժողովրդի մեծ ոգով պայմանավորված, իմաստը։

Կովկասի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի նվաճման ժամանակ ռուս լավագույն մարդիկ այն միտքն էին հայտնում, որ Ռուսաստանը կոչված է այդ երկրներում ստեղծել քաղաքացիական ազատ կյանք, արդար իրավակարգ և լինել կուլտուրայի և լուսավորության կրողը։

Ի՞նչ եք կարծում, այդ բոլորը միայն դատարկ ֆրազնե՞ր էին, և մենք, որ մինչև այժմ հավատում էինք, սխալվե՞լ ենք։

Ռուսաստանն ավելի քան մի հարյուրամյակի ընթացքում միլիարդներով փող է գործադրել և անհամար հերոսական պատերազմներում միլիոնավոր կյանքեր զոհաբերել և ստեղծել լայնածավալ մի պետություն, որ այժմ դարձել է ռուսական մեծ հանրապետություն։

Ի՞նչ եք կարծում ՝ ոչ մի կապ չկա՞ այն միլիոնավոր ռուս մարդկանց և այժմյան ռուսների միջև։ Եվ մեր օրերի ազատ ռուս