Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնացել են ու մնում են անսասան՝ կապված իրենց փոթորկալից պատմական ճակատագրով և մեծագույն հիշատակներով։

Նրանք միաժամանակ են հնարել իրենց գիրը, միաժամանակ են ընդունել քրիստոնեությանը, միասին մշակել թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ գրականությունն ու գիտությանը, միասին կռվել իրենց ազատության և կուլտուրայի համար և միասին նույնիսկ իրենց մեծ տառապանքների մեջ ու միշտ բախտակից։

Նրանք միասին հաղորդակից են՝ եղել հունա-հռոմեական կուլտուրային և շարունակ միասին պաշտպան կանգնել արևմտյան քաղաքակրթությանը։

Եվ Էն հայ գործիչը, որ չէր պաշտպանում Վրաստանին, չէր հասկանում իր ժողովրդին ու իր պատմությունը, և էն վրացին, որ չէր պաշտպանում հային ու Հայաստանը, չէր հասկանում վրաց ժողովրդին և Վրաստանի պատմական ճանապարհը։ էնպես որ, հայ թե վրաց պատմության մեջ լավագույն վրացին պաշտպանում է Հայաստանին,հայը՝ վրաստանին։

Նույն հայը կամ վրացին, որ լավ գիտեր և հասկանում էր իր ժողովրդի բախտն ու բնավորությանը և նրա գերագույն շահերը, միշտ պաշտպանումէր իր հարևանին, ինչպես ինքն իրեն։ Հենց էդ պատճառով էլ հայոց պատմության մեջ կարելի, է կարդալ, օրինակ, էսպիսի մի վկայություն վրաց թագավորի մասին.

«Եւ էր Դավիթ արքայ այր սուրբ, և առաքինի, զարդարեալ ամենայն աստուածպաշտութեամբ և բարի արդարութեամբ, և սա երևեցաւ ընդունող և սիրող ազգին հայոց։ Առ սա ժողովիցան մնացեալ զօրքն հայոց, և սա շինեաց քաղաք հայոց ի յաշխարհն վրաց, և հաստատեաց եկեղեցիս և վանորայս բազումս և անսանեաց զանուն քաղաքին Գառայ… և ունէր մեծաւ ուրախաթետմբ և ցնծութեամբ զամենայն ազգն Հայոց» («Պատմութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ», 1869, Երասաղեմ, էջ 447):

Կամ էն պատմությունը, թե վրաց թագավորն ինչպես ազատեց հայոց մայրաքաղաքը թշնամու ձեռից և թե ինչքան նեղություններ են քաշել հայերը վրաց թագավորի, մահից հետո (նույն, էջ 451, 459)։