Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1908

ՏԱՂԱՆԴ ԵՎ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆ

Կարապետ Գալֆայան անունով մի 19—20 տարեկան աղքատ, թերուս երիտասարդ Տաճկաստանից ընկնում է Թիֆլիս։ Այդ երիտասարդը սրտում բեմական արվեստի բուռն սեր ունենալով և իր մեջ զգալով դերասանական կոչումն՝ մերկ ու մենակ այնքան դես ու դեն է ընկնում, այնքան բախում սրա-նրա դուռը, որ մի կերպ հաջողեցնում է, գնում Պարիզ բեմական արվեսըն ուսանեու։

 Այստեղ ի՞նչ կա պախարակելի։

- Ոչինչ։

Մարդիկ կան, որոնք հավանում են նրան, մինչև անգամ շատ են հավանում և թանկագին հույսեր են դնում վրան։
Այստեղ ի՛նչ հայհոյանք կա հայոց ազգին կամ ի՞նչ նախատինք հայոց դերասաններին։

- ?

Սակայն հայոց մամուլը («Մշակ») շարժում է իր հռչակավոր մտրակը, հայ դերասանը բողոքում, հայհոյում է հանուն բեմի, թե ինչո՞ւ են ուղարկել, ի՜նչ բան է նա, ամո՜թ» խայտառակությո՜ւն և այլն1։
 Անցնում են ամիսներ։ Ֆրանսիական ժամանակակից մեծ դերասանը և արվեստագետը— Մունե Սյուլլի2 հայ ժողովրդի մի ընկերությանը ուղարկում է իր վկայությունը, թե ՜Գալֆայան երիտասարդն ունի այն չնաշխարհիկ ձիրքերը, որոնք մարդուն