Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձնում են ողբերգու գեբասան։ Վկայության հետ անապահով երիտասարդի համար նպաստի առաջարկություն է լինում։

մերժվում է, իսկ վկայությունը, որ տպվեց հայոց մամայի էջերում, ենթարկվում է հայկական ծաղրին ու կասկածին.
ժամանակ է անցնում։ Երիտասարդին Պարիզում մի ընտիր հասարակության և զանազան երկրների թղթակիցների ներկայությամբ բեմ են հանում ֆրանսիացիք։ Երիտասարդը փայլուն  հաջողություն է ունենում, և ֆրանսիական, անգլիական, գերմանական, իտալական, իսպանական, բելգիական թերթերի Պարիզի թղթակիցները այդ թերթերում հայտնում են իրանց կարմիրս, միաբերան գովում են երիտասարդին, համեմատում են նշանավոր տաղանդների հետ, թատրոնի նոր աստղ են նախատեսնում…
Բոթը հասնում է հայոց աշխարհքի իմաստուններին։ Եվ, նրանք դարձյալ հերքում ու ծաղրում են մասնավոր շրջաններում և մամուլի մեջ, այս անգամ արդեն եվրոպացիներին ու նրանց հասկացողությունն էլ հետը… (Մուրճ, № 10—11, Սևյան, էջ է578)3։
Այս ի՞նչ բան է, ի՛նչ են ուզում այ՛ս մարդիկ, ինչո՞ւ են 
այսպես երդված հակառակ կանգնել։
Ահա այս բանը շատ հետաքրքրական է և միաժամանակ շատ բնական։
Մի գաղտնի խորհրդով տաղանդի երևույթից միշտ վրդովվում է բթամտությունը, նրա պղտոր գիտակցությունը ավելի խառնվում ու մթնում է և կորցնում է բանականության ու բարոյականության բոլոր լուսավոր նշանները։ Աչքերն արյուն կոխած, հանդուգն ու համառ, հաստ ճակատը դեմ արած հարձակվում է նա անհաշտ ու անդադար։ Մի անգամ վրդովվել, վեր է կացեք, այլևս դժվար է նրան զսպել։ Զղջում, ամոթ, խղճահարություն… էլ ոչ մի բան ետ չի պահիլ նրան, մինչե զոհի շունչը չկտրի, չխեղդի, որ հանգստանա։ Եվ նա միշտ խեղդում է ու աշխատում է խեղդել․․․ բայց եթե այդ պայքարում, հանգամանքների բերմունքով, տաղանդը պատռում է իր շրջապատը, հաղթող է հան–