Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խոստացել ենք,որ ոչ ոք չդիմի, մինչե հավաքվենք, տեսնենք ով ավելի կարիք ունի և ով որտեղից նպաստ է ստանում։ Բայց Փափազյանն անցյալ օրերին եկավ ինձ մոտ և հայտնեց, որ ինքն արդեն տզում է դիմել։

Կրկին գալով ինձ, ես ձեզ բաց սրտով ու պարզ ասեմ, որ որքան մեծ է իմ նյութական կարիքը, հազար անգամ ավելի մեծ է այս տեսակ կյանքից ազտավելու ցանկությանը, այս կյանքից, տր ինձ համար այնքան կորստաբեր է եղել և այժմ էլ միայն մի դագաղի նշանակության ունի։ Ասում եմ այնքան մեծ է այս հեռանալու, շունչ քաշելու, սթափվելու ցանկությունն իմ մեջ, որ ինձ անիրագործելի ցնորք է թվում։ Անիրագործելի, մանավանդ երբ սրա հետ հաշվի առնենք, որ միաժամանակ զարգանալու խնդիր ունեմ առաջս դրած և ընտանեկան դրություն։

Եվ թեև այս բոլորը կապված են նյութական խնդրի հետ և կարող էին գոնե մասամբ լուծվել իմ դիմումով, որ դուք ապըսպրել եք, թե անեմ ընկերությանը, ես դժվարանում եմ, չեմ կարող անել։ Այնքան անախորժությունների և հոգեկան հուզմունքների հետ է կապված դա, որ ես չեմ կարող։ Բայց մի գրեցեք, տեսնենք դուք ի՞նչ եք խոսացել, և այդտեղ ի՞նչ են հատկանում գրող ասելով արովհետև այստեղ վեճ կա և նույնիսկ գրողների շրջանում պարզ չի, թե ինչ բան է գրողը (sic):

Իմ կտղմից բարևեցեք տղերտնցը. Սիսակը նամակիս ինչո՛ւ չի պատասխանում, չէ որ արդեն մեջը նշանակած տասն օրն անցավ։ Կաշխատեմ ձեզ «մին տեսնել»։ Աստծու խաթեր, Օջախը չքանդեք։ Այստեղ գրողների ժողովում խոսք եղավ Օջախի մասին, ես հայտնեցի որ այդ ճրագը, որ վառվում է գրողների համար Օջախիքն է և այ, Օջախը գուցե գրողներից ուղերձ ստանա։

Ձեր Հովհաննես


337