Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5 ԱՐՍԵՆ ԶԼՏՃՅԱՆԻՆ1

Թիֆլիս-Կիսլովոդոդսկ

[1898 թ. հուլիս]

Սիրելի Արսեն.

Դու լավ ես ասել, թե՝ թեև այսքան ժամանակ իրար նամակ չենք գրել, բայց այդ չի նշանակիլ, թե իրար մոռացել ենք Առաջվա նամակներդ չեմ ստացել, երևի հասցեն լավ չես իմացել։

Ես չգիտեմ նամակիցս բան ես հասկանալու, թե չէ, այնքան գլուխս ուռած է շոգից որ ուշք ու միտքտ էլ գոլորշիացել են Ամենից առաջ շատ ուրախացա, որ դա ուսանող ես դարձել, ես կարծում էի, թե այդպիսով գուցե խելոքանաս, բայց «նամակիցդ ուրիշ բան է երևում— իմ քեֆն ու հալը հարցնում ետ Մի քիչ խելքը գլխին մարդը ի՞նչպես կհարցնի գրականությամբ պարապող մարդու քեֆն ու հալը։ Դա այնքան պարզ ու հայտնի բան է, որ ոչ ոք չի հարցնում, ամենքն էլ գիտեն, որ վատ է։ Ռայց դու գուցե ինձ նրա համար ես հարցնում, որ գիտես թե իմը ոչ թե վատ է, այլ ամենավատ Այս դեպքում իրավունք ունես։

Ճշմարիտ որ դժվար բան է, հարցնելու բան է, երբ որ մի մարդ զուրկ նյութական կարողությունից, զուրկ ուսումից, զուրկ կյանքի մեջ գործ կատարելու ընդունակություններից և պարտականություններից, ըստ ամենայնի տհաս ու անպատրաստ, դեռ պատանեկան հասակից ծանրաբեռնվում է մեծ ընտանիքի հոգսերով ու գրականական պարապմունքով։ Օշմարիտ որ բավականին դիմացկան պետք է լինի հոգին, այն հոգին, որ յուր մեջ կրտմ է գրական կոչման ավյունն ու ձգտումը, որ կարողանա դիմանալ այս երկու իրար ճնշող, իրար մեռցնող ազդեցություններին — ընտանեկա՛ն հոգսերի տառապանքին և գրական ձգտումների հուզմունքին, որոնք միասին, միաժամանակ և անդադար մաքառում են անվերջ։ Այս մի զարհուրելի կռիվ է, որ ապտրդյուս է անում ամեն ջանք, ոչ ընտանիքին ես մի ճար անում, ոչ գրականության մեջ