Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իսկի չես էլ ասիլ,թե միևնույն բան է ասում ինչ որ Նադսոնը․ այնինչ միևնույն միտքն Է։ Մի խոսքով միևնույն հողը, որից բրուտը կճուճ Է շինում, աստված՝ մարդ։

Ինչ ավելի դուր եկան 2-ն ու 3-ը։ Դրանք միևնույն բանն են երկուսն Էլ։ Իսկ 1-ը, որով անպայման լավ նյութ ես շոշափում, մի պակասություն ունի և մեծ պակասություն — այդ մակերևութական առարկություններն են, ոչ խոր և հոգեկան։

Քո այս նյութերը ինչ հարկադրամ են ոտանավորներ թխելու— և ես որը նյութ կառնեմ ուղղակի, որը միտս մի ուրիշ բան Է գցում, որին Էլ կպատասխանեմ։ Ահա, այսօր գտա առաջին գրածիդ պատասխանը, որով քո «սիրելիին» առաջնորդում Էիր քո հոգուդ գաղտնարանը — խորքը։

ՍԻՐԵԼԻ

Խորն Է քո հոգին երկընքի նման,
Գաղտնիքներ ուտի իր խորքում ահեղ…
Եվ ցույց ես տալիս այժըմ դու ճամփան,
Որ քո սիրելին ներս մտնի այնտեղ.,.

Ո՜վ դու անզգույշ, ստեղծման օրից
Հայտնի [..,.,. • , • . . ]
Տեր ինքը լավին ողջ Էակներից
Ընտրեց ու տարավ խորքերն երկընքի.

Այնտեղ անպատում լիության միջին,
Անվկրջ երջանիկ, լուսեղեն հարկումն
Եվ, սակայն, հանկարծ, իրան Արարչին
Ուզեց կողոպտել երկընքի խորքում։

Մնացած<ն> արդեն դու գիտես .անշուշտ․
Երկուսի էլ հիմա տանջվում են տրտումդ
Մեկը երկընքում մըռայլ ու մենակ,
Իսկ մյուսը մերժված՝ խավար անդընդոլմ։