Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/352


Զգո՛ւյշ կաց, ընկեր, ընկեր, «սիրելի»—
Մի՜ բանար հոգիդ նորա առաջին.
Դու ներս կըթողնես, նա ներս կըմտնի,
Նա… որ դավ նյութեց նույնիսկ Արարչին։



Երեի գլխի ընկար, որ նախկին հրեշտակ— աստծու սիրելի— սատանայի և աստծու նաղլն եմ անում։ Իհարկե, այս ոտանավորները մեր մեջ, այսպես ասենք— խաղալու համար են գրվում։

Անցյալ օրը տեղում (առավոտը) թարգմանեցի Кольцов-ի մի ոտանավորը — «Саду я зм стол» — ուղարկեցի «Տարազ»–ին։ Стол-ը շինել եմ գիտես ինչ—սլատի տակ է և այս ոչ թե հանգի համար, այլ ավելի լուրջ խորհրդով։ Եթե սեղան թարգմանեի — նստել եմ սեղան — այդ հայերեն կնշանակեր նստել եմ սուփրա։ Եթե գրեի սեղանի մոտ— տգեղ Էր։ Վերջապես բանաստեղծությունը հայերեն չէր լինիլ։ էսեղ հայ մարդու տարակուսանքի ու մտածմունքի տեղը– պատի տակն Է։

Դրում ես թե՝ արի, գոնե ուրիշների վրա կծիծաղենք։ Ուրիշների վրա ծիծաղելու մեծ ախորժակ ունեմ, բայց այնպիսի դրության մեջ եմ, որ ծիծաղս իսկի չի գալիս։ Քանի մտածում եմ Թիֆլիս գալու մասին, վախի նման մի զգացմունք Է ինձ պատում։ Այն բոլոր հոգսերը,, որ առաջուց, հայտնի ինձ սպասում են այդտեղ, վերջապես տանս տերը, որ շատ լավ տան տեր Է եղել, և արդեն դժգոհությունը հասել Է ինձ— Մի խոսքով, եթե հնար ունենայի, Թիֆլիս չէի վերադառնալ, թեև այստեղ է| չեմ կարողանամ ապրել։ Ես միանգամայն չէի ցանկանալ, որ դու դարձյալ միջամտեիր, ուրիշներն էլ, լավ գիտեմ, չեն միջամտիր..

Բաքվից, խոստացել էին սեպտեմբերին 80 ռ. ղրկել։ 4 նամակ եմ գրել—պատասխան էլ չեմ ստացել։ Դե արի ծիծաղենք։

Անցյալ օրը գիտե՛ս» ինչ. պատահեց, թիֆլիսեքի մինը եկել էր այստեղ։ Դրան բան եմ պարտ։ Ինձ հարցնում էք թե երբ ես գալու, իհարկե ակնարկելով այն հաշիվը։ Ասում եմ «շուտով»

• ջնջված՝ կողոպտեց