կգամ։ Այստեղ էլ մի խանութպան,մի քանի օր աոաջ ինձ հարցրել է, թե երբ եմ գնալու Թիֆլիս — հաշիվը մաքրենք։ Ասել եմ դեռ «շուտ չեմ» գնալ։ Այղ եբկուսը միասին ինձ հանդիպեցին ու զրույց ենք անում։ Այդտեղ դուրս եկավ, որ մեկին այսպես եմ ասել, մյուսին՝ այնպես։ Գուցե կարելի է այստեղ ծիծաղել, բայց սաստիկ ծանր է լինել ոչինչ մարդկանց կանտրոլի տակ, տանել նրանց մուննաթներն ու ակնարկները, միշտ անհանգիստ լինել նրանցից ու համբերել աոանց հույս ունենալու, թե կազատվես դրանցից— ապա հաշտվել այդ վիճակի հետ, ու…ծիծաղել։
Գիտես, թեև ինձ շատ են նախատում իմ պահանջներիս համար ու իբրև թե — շռայլություններիս համար — բայց ես պինդ այն կարծիքին եմ, որ պահանջները, հարկավ, լավ տեսակի պահանջներ ազնիվ ձգտումներ են։ Հիմա ինչ անենք—որ պակասում են միջոցները– միթե մարդ մեղավոր է դրա համար։ Վերջապես միթե ես հանդիմանելու չափ մեղանչել եմ համեստ ապրուստի դեմ։ Թող չլիներ իմ այս ահագին բեռը— ընտանիքը, և ես, Համլետի ասած, կարող կլինեի պարտակվել ընկույզի կճեպի մեջ, թեև միաժամանակ ընդածին ախորժակ ու հակումն ունեմ շքեղ ապրուստի և ոտներս երկար մեկնելու։ Ես շատ առաձգական բնավորություն ունեմ։ Կտանեմ ամենադաժան զրկանք զվարթ ու անսասան, որպես թե այն սարի գլխից մի սև ամպ է անց կացել, բայց չեմ կարող ապրել զրկանքների մեջ։ Ես չեմ սիրում չքավորությունը, եթե մի օր ինձ զգամ չքավոր—սիրտս կըպատռի։ Ես միշտ համոզված եմ, որ շատ հարուստ մարդ եմ, միայն հարստությունս այս րոպեիս մոտս չի, և ամենաշատը միայն ափսոսում եմ, որ այս րոպեիս չկարողացա այս անել կամ այն, կամ զայրանում ու վշտանում եմ, որ այս րոպեները երկար են տևում։
Մեզնից բարև բոլորիդ։ Նամակ գրիր— ես գիտեմ նյութեր էլ շատ կունենաս։ Մի առակ պետք է գրեի իմ մասին, բայց տեղ չկա, ժամանակ էլ չկա. շտապում եմ, որ նամակս ղրկեմ։
Քո Հովհաննես
353