11. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԹՐՅԱՆԻՍ
Շուլավեր—Թիֆլիս
[1000 թ․]
Սիրելի Ֆիլիպ․
Քո վերջին նյութերդ այն տեսակ են, որ մարդ դժվարանում Է կարծիք հայտնել— վախենալով, թե— չլինի սխալվեմ։ Աոաջինի մեջ ինձ դուր եկավ այն դեկադենտական կասկածը, թե ուրիշները, թե քո սիրելիին որևէ նմանության ունեն — այդ գ ո ղ ա ց ե լ են են ն ր ա ն ց |և դու զայրանում ես դրա համար ու ավելի խիստ զգում քո մենակությունն ու տխրում— ասում եմ դուր եկավ, բայց չեմ հասկանում։ Երկրորդը մի փշուր Է, ճանկռած այն մեծ նյութից — թե որքան չնչին են մարդկային ուժերը բնության ե նախախնամության անհունության առաջ։ Եվ չեմ հասկանում, թե ինչու սրա մեջ գործ ես ածել «շունչ» բառը, թեիեո «հոգու» տեղ է։ «խուցը», ոչինչ, լավ Է ասված։ Իսկ «Իմ կտակից» իսկի բան չհասկացա։
Մ՛ի խոսքով այս անգամվա նյութերդ անհաջող են։ Ինչպես երևում է՝ տաղանդդ սպառվում Է։
Նամակիդ մեջ իզուր ես ինձ հակաճառում, թե բանաստեղծները նոր մտքեր պետք Է հայտնեն—որ հայտնած չլինեն ուրիշները։ Հենց այս նյութերը գոռում են— թե նոր միտք չկա։ Ամենամեծ ու ամենախոր միտքը միշտ կարող ես լսել մի ապուշի բերանից, ամենացած ամբոխդ հազար մի բարձր մտքեր Է շոռ ու մուռ տալիս ամեն օր։ Բանաստեղծության տեսակետից միտքը ի՞նչ Է որ — միայն նյութ, հում նյութ, մատերիալ։ Բանաստեղծ չի նա, ով որ հայտնում Է, թե մարդը ոչինչ Է բնության առաջ— բանաստեղծը նա Է, ով որ թեկուզ դրան լսելուց հետո — այնպես ներկայացնի ու պատկերացնի այդ հարաբերությունը, որ– ընթերցողն զգա ու տեսնի… Շեքսպիրից առաջ են հայտնած բոլոր այն մտքերը, որ նա իր հանճարի ֆոկուսի միջով ցույց Է տալիս աշխարհին։ Այս Է մրցության դաշտը– մտքերը, որ արդեն կան (և անկարելի Էր, որ չլինեին առաջուց) առնել, կեն–