Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դտնագործել (ավելի պարզ, բայց շքեղ) պատկերացնել, ներկայացնել հասարակությանը: Եթե այսպես չլիներ, վայն եկել էր տարել բանաստեղծներին։ Ես այսպես եմ հասկանում բանաստեղծությունը։ Ոչ միայն մտքերը — այլ նույնիսկ երգած նյութերը ղեո արգելք չեն բանաստեղծին — և դարձյալ նյութ են նրա համար, միայն մի պայմանով, որ կամ մի նոր կողմից լուսավորեիր այն, կամ ավելի ազդու երգեիր, ավելի վեր հանեիր, քան կար արդեն։

Ես իսկի չվախեցա, երբ այս տարի (Հրատարակչական Ընկերության հրատարակած) Լաֆոնտենի առակների մեջ կարդացի «ճայ ու չղջիկի» առակը— չգիտեմ ինչ վերնագրով1։ Սրանց ժողովուրդն, ասի, այսպես է պատմում, բանաստեղծն էլ այսպես է երգում– մենք էլ այսպես2։ Երկուսն էլ ինքնուրույն։

Դու գիտես, որ ես մի (իսկապես երկու հեքիաթ միացրած) հեքիաթ «Հազարան բյուլբյուլը» և «Սինամ թագավորի գաղտնիքը»— նյութ առած ուզում եմ հորինել մի արևելյան պոեմա։ Դրանով հետաքրքրվելով գտա— որ շատ անգամ տպված է, բոլոր ազգերն ունեն, պատմված է հազար ու մի ձևով, մինչև անգամ գիտնականները մեկնություն են տվել, թե գարնան գալն է հեքիաթի առարկան, բայց այդ բոլորից հետո ես ոչ միայն թողի իմ հեքիաթը, այլ ավելի պինդ բռնեցի, ավելի ոգևորվեցի այդ նյութով— ով ինչպես ուզում է գրած լինի, ես էլ ինձպես եմ ասելու, և մինչև անգամ հանդգնություն ունեցա գիտնականների հակառակ իմ ունեցած մեկնությունը, միտքը նկատել հեքիաթի մեջ և այն զարգացնել ու երգել։ Ինչպես դու գիտես— իմ կարծիքով բանաստեղծության ու մուզիկայի ծնունդն է հեքիաթի առարկան։ Նախորդ նյութերդ չեմ ուղարկելու, որ նույնը կրկնես ու լավ իմանաս խեղճ բանաստեղծների ղադրը— դու որ չես կարողանում միտքդ պահել մի քանի օր առաջ քո սեփական գրածները և կրկնում ես — հապա ինչպես անեն նրանք, որ այնպիսի [բան գրեն] միտք հայտնեն, որ հայտնած չլինի ոչ մի բանաստեղծ ամբողջ աշխարհքում։ Մոսկվայի ուսանողները մի նամակ են գրել ինձ (Գ. Խատիսյան)