Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիպան U Լ. Նազարյան), թե ուսանողները մի գրական ժողովածու են ուզում հրատարակել, խնդրում են իմ աջակցությունը։ Փափազյանը, որ այնտեղ է այժմ և պաշտոն ունի— ինչպես դրում է, ֆրանսիական Credit Lyonnais բանկում, մասնակցում է ժողովածվին, հանձն է առել խմբագրել և այլն— գրում է, թե շնորհակալ կլինենք, եթե ուղարկես երգիծական պոեմդ «Բանաստեղծը և սատիրը»– այսինքն Մուսան։ Արդ, ինձ մոտ չկան ոչ բանաստեղծ և ոչ Մուսա։ Կարծեմ մեկը դու ունես։ Մի նայիր ու քո նկատողություններով հանդերձ ղրկիր ինձ, որ ուղղեմ ու ղրկեմ ուսանողներին։ Քեզ գրել էի, թե Կաղցովի «Сяду я за стол да подумаю»— ոտանավորը թարգմանեցի—ղրկեցի «Տարազին»։ Այժմ խմբագրությունից գրում են— թե ցենզորը րռնել է։ Եկ ու բան հասկացիր։ Ախար ի՞նչ ցենզորի բռնելու բան է դա։ Ուրեմն էլ ի՞նչ անենք, ի՞նչ մտածեք։ Ահա թարգմանու– թյունը։ Առաջուց գրել եմ, որ за стол-ը շինել եմ պատի տակ,– պատի տակը համարելով հայ գեղջուկի մտածմունքի տեղը— փոխադրել եմ։

ԳԵՂՋՈԻԿԻ ՄՏՈՐՄՈՒՆՔԸ

Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/358


Նըստել պատի տակ
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում։
Ոչ ջահել կընիկ
Ունեմ իմ կողքին,
Ոչ թև ու թիկունք
Մըտերիմ ընկեր,
Ոչ մի տաք անկյուն,
Ոչ արծաթ—ոսկի,
Ոչ տափան ու չութ,
Ոչ քյահլան մի ձի…
Պակաս օրի հետ