Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ այդ ձորերով. Թիֆլիս էինք գալիս, հայրս ասավ, Օհանես,մի նայիր էն ծառին, կարծես, թե օքմին² լինի էն ժայռի գլխին կանգնած։Ես քեզ պետք է ասեմ, որ հորս շատ էի սիրում։ Երբ որ հայրս մեռավ, ամեն անգամ այդ ձորով անցնելիս ես տեսնում էի այն մենակ ծառը միշտ ժայռի գլխին կանգնած և կարծես թե հորս ձայնն էլ ապրում էր այն ձորում ու ամեն անգամ կանչում — նայիր, Օհանես, էն ծառին նայիր, կարծես թե մենակ օքմին լինի ապռի գլխին կանգնած։ Այժմ անցնելիս, նայեցի և․․. այլևս չկար էն ծառը ու հետն էլ,չկար այն հրաշալի պատրանքը — իմ հոր ձայնը։ Երկուսն էլ կորել էին։

Մի անգամ պետք է տեսնես այդ ձորերը, բայց մանավանդ գարնանը։

Վագոնում հետս էր տիկ․ Մայսուրանը, դերասանուհին։ Լոռու ձորերի ու Դեբեդի գեղեցիկ, քմահաճո խաղերից, սքանչացած անդադար կրկնում էր — «վա՛յ, մերա… ես մերա…» և չգիտեմ ինչպես, տիկինը այդ գեղեցկությունների բուռն տպավորության տակ ուխտեց սիրել, հավիտյանս սիրել (իհարկե, ոչ թե ինձ) և գտավ, որ չարժե մի րոպե անգամ ապրել առանց սիրելու։ Ես լուռ էի։

— Դուք բանաստեղծ մարդ եք, ի՛նչու Դուք էլ չեք ուխտում, դիմեց ինձ։

— Բանաստեղծներն, ավելի լավ են, համարում սիրել, քան թե ուխտել, պատասխանեցի ես ու ծիծաղեցինք։

Արշալույսին երևացին Անիի ավերակները, ապա թե ծավալվեց Արարատյան դաշտը՝ մի կողմում սրբազան Մասիսը վեհափառ համարձակությամբ մտած երկնքի ծոցը, մյուս կողմը չքնաղ Արագածը իր լայն փեշերը փռած ու բազմած լեն ու բոլ։

Բիբլիական, խորհրդավոր ու համարձակ են Արարատյան աշխարհի գեղեցկթյունները։

Շատ qեղեցիկ Է տեսարանը և Երևանի առաջնորդարանի պատշգամբից։ Ես շարունակ այնտեղից հիանում Էի ու մտորում։

Հենց հասա Երևան, իջա թե չէ, պատշգամբում նստեցինք — աշուղն էլ մեր ետևից մտավ։

Ես չեմ մոռանալ այդ րոպեն։ Ոտներիս տակ, ներքև, պղտոր, մռնչալով, ոլորապտույտ անցնում Է պատմական Հրազդանը