Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ուսումնարանը։ Իմ մտքովն ուսումնարան չի անցել։ Իսկ թե ես ինչ եմ տզում, կամ քո խոսքով ասենք, ինչն է իմ ձեոքը կապում, այդ մասին էլ չեմ ուզում խոսել, որովհետև այդ հարցը ինձ հոգնեցրել է, ե ընդմիշտ հոգնեցրել։ Իմ լավագույն ուժերն ու տարիներն անցել են արդեն, իսկ ինչ որ աոաջս կա, ով գիտի այն էլ ինչ է լինելու։

Լավ ես ասում՝ թե կյանքը—կյանք է։ Բայց մի՛ մոոանար, որ մարդն էլ մարդ է։ Մարդ հոգնում է, փոխվում է, կոտրվում է, և մինչև անգամ մեոնում. այնուհետև դարձյալ կյանքը— կյանք է, բայց մարդը— էլ որտեղ է…

Չէ, քիչ մխիթարանք կա դրա մեջ։

Քո Օնաննես

28. Փ1ՎԻՊՈՍ ՎԱՐԴԱՋԱՐՑԱՆԻՆ

Թարսվեր —Թիֆլիս

[1904 թ. օգատւա]

Սիրելի Ֆիլիպ.

Դու ընդհանուրի մասին ես հարցնում իմ կարծիքը, ես էլ ընդհանուրի մասին կարճ մի կարծիք կհայտնեմ, թողնելով ավելի ընդարձակն ու մանրամասը հետոյին։ Դու հետևելով որոշ սիստեմի՝ պարզում ու ծանոթացնում ես ընթերցողին քո առարկայի հետ, մերթ-մերթ, արանքներում հայտնելով քո կարծիքներն ու տպավորությունները։

Ընդհանուր ւսռմամբ դու քո բանաստեղծին նկատել ու ճանաչել ես շատ ճիշտ, որ նա իր ժողովրդի թշվառության երգիչն է, թախիծի, վշտի բանաստեղծ, որ այդ թախիծը, այդ տխրությունը ունի զանազան աղբյուրներ, բայց բոլորը մի տեղից են գալիս ու մի տեղ գնում և այդ է մեր—հայկական կյանքը, հայ–

880