Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

24. ՖԻԼԻՊ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս—Շվեցարիա


1906 թ․ մայիսի 30.


Ֆիլիպ ջան.

էսպես եղավ։

Բարձրացավ Ռուսաստանի մեծ փոթորիկը և ամեն բան տակն ու վրա արավ։ Մենք Էլ ընկանք իրարից հեռու, մի տարի Է, ավել Է թե պակաս, այդ Էլ չեմ հիշում —չենք տեսել իրար ու չենք խոսել իրար հետ։ Ես շատ եմ կարոտել։ Եվ այդ Էլ շատ լավ Է։ Միշտ՛–լավ Է, եղբոր մարդ զգում Է, որ մի թանկ բան ունի– որտեղ ուզում Է լինի։

Մի ժամանակ դա նամակներ գրեցիր, ես թափառում Էի։ Հենց տուն նստեցի— մի քանի անգամ գրեցի, այլևս չպատասխանեցիր— Էլ չհասկացա ինչպես եղավ, այնուհետև լսեցի, և սկսվեց այն ինչ որ ոչ-ոք չէր երևակայել։

Դու անշուշտ հիշում ես — հեքիաթների մեջ կա, թե այսինչ մարդը քնեց, մին էլ աչքը բաց արավ—տեսավ շուրջը կանգնած զորքեր սպասում են իր հրամանին և այլն ըստ կարգին— մի խոսքով մարդը հանկարծծ թագավոր է դառոել։

Այդպես էլ ինձ հետ պատահեց։

Երեխեքս հավաքեցի, գնացի Լոռի։ Շատ լավ գիտեի, որ խառնակություններ են պատահելու, գիտեի, որ մեր գավառում անիշխանություն և ամեն անկարգություն կարոդ է լինել և ես շատ պետք կգամ — բայց պատանածն իմ սպասածից էլ ավելի եղավ։

Մի հեքիաթ, որ դարձավ իրականություն և մենք ապրում էինք մերթ լույս աշխարքում, մերթ մութ։

Ես, ինչպես ասի, հանկարծ այդքան մեծ պաշտոնի մեջ հայտնվելով և ձեռքիս ունենալով ուժ— ամեն ջանք շարունակ գործ եմ դրել մեր գավառներում խաղաղությունը պահելու և կոտորածների առաջն առնելու։ Եվ այսօր ես այնքան գոհ չեմ,