Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Այսօր գալքա է Մարիա Մարկովնան։ Ռոատեմն էլ այս՛ տեղ չի։ Երեկ սյ. Հակոբի մոտ էի։ Միշտ նույն բարի մարղը։ Ինքը զարմանում է, թե ինչու են ամենքն էլ կատաղել ու իրարով անցել— ամենքն էլ զարմանում են, թե էս մարղը ինչպես է հանգիստ նստած։

Կարոտով ու համբույրներով՝

քո Օհտննես

25. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս–Շվեյցարիա

1908 թ. հունվարի 22.

Սիրելի Ֆիլիպ.

Վերջին ժամանակներս շատ տեղեր ե շարունակ ինձ հարցը– նում էին քու մասին, թե լսել ենք, որ գալիս է, երբ է գալիս։ էնքան խոսք եղավ էդ մասին, որ վերջը ես էլ էնպես կարծեցի, թե ճշմարիտ գալիս ես և մնամ էր մեզ համար միայն ժամանակը գտնել, թե երբ ես լինելու էստեղ։ Իհարկե, ամենից հաստատ դու կիմանաս, և լավ կլինի, որ գրես, մենք էլ միամտվենք։

Չգիտեմ ինչ ես կարդացել իմ մասին, որ կարծում ես, թե բու բացակայությանը շատ ավելի մի մեծ բան եմ դասել— միայն մի բանը ճշմարիտ է, որ այժմ ավելի հին ասեմ, թե անվանի եմ համարվում, շատերն էլ հաճախ գովում են, էդ էլ ճշմարիտ է, բայց ավելի ճշմարիտ է էն, որ սիրտս թառամել է դրանց ժպիտների համար և շատ քիչ արժեք ունեն ինձ համար, գրեթե չունեն։ Քիչ մարդիկ կան, որ համ ճաշակ ու սիրտ ունեն, համ էլ սրտալի են մոտենում և մարդ զգում է ջերմությունը անկեղծության ու սիրո, մնացածները տափ ակ, հիմար, կեղծավոր, անբովանդակ կամ հաճախ զզվելի բովանդակության մարդիկ են։

884