Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ այս ուղտ, հաշտարար ձայնը դատապարտելով նեղ կրոնական պառակտումները, հեռու նախանձը, դավանական ատելության ոգին, բախտի չարանենգ ոխերը մի համբույրով ցըրվելով ու հերքելով հայտարարում Է, որ եղբայրությունը վեր Է կրոնական դավանություններից, և աստղերի տակ նրանից սիրուն ոչ մի բան չկա։

Այնինչ արդեն հնչում Էր Ռ. Պատկանյանի (Գ. Քաթիպայի) քաղաքացիական քնարի ձայնը, իսկ նրանից աոաջ թափառական Մ. Թաղիադյանը վաղուց արդեն մրմնջում Էր.

ՏԷ՜ր, կեցո՛ զհայս
Եվ արա զնոսա պայծառս…


Եվ Հնդկաստան, Տաճկաստան, Պարսկաստան— երկրեերկիր տարուբերելով ու դեգերելով աղաղակում էր լուսավորություն, կրթություն…

Ահա այս մարդկանց և նրանց գործերի վրա ես կփորձեմ մի թեթև հայացք ձգել։