է գնահատում։ Տիգրանն ի՞նչ է անում։ Ես շատ եմ ուրախանում, որ ամեն անգամ նրա մասին լավ բաներ եմ լսում։
87. ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻն Բորժում—Թիֆլիս
Սիրելի տիկին Զաբել.
Ստացել եմ թե՛ Ջեր նամակները, թե՛ հեռագիրը։ Տեր-Անդեատանինը հանձնեցի իրեն։
Շատ ցավեցինք Ձեր հիվանդության համար, բայց հավատացած եմ, որ թեթև բան էր ու անցած է արդեն։
Իմ ընկեր Տեր-Անդրեապանն ու ես մեծ հաճույքով հաճախ հիշում Էինք Ձեզ Բորժոմի անտառներում։ Նա գնաց արդեն։ Թերևս ես Էլ մոտ օրերս Թիֆլիս անցնեմ մի կարևոր գործով։ Ձեզ կհանդիպեմ մի քիչ խոսենք։ Մեր Անդրանիկն Էլ, իր նամակից Էնպես Է երևում, պետք Է վերադարձած լինի Թիֆլիս։
Պետք Է խոստովանեմ, որ Էստեղ նոր եմ զգում, թե ինչքան եմ ջարդված ու հոգնած թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես։ Եվ մի ծանր թախիծ ճնշում Է սիրտս շարունակ։ Շատ բան Է խորտակվել ինձ համար աշխարհքում, և աշխարհքը շատ ցավերով Է լցված արդեն Շատ բան կա, որ էլ չեմ սիրումդ և բաներ էլ կան, որ սիրում եմ, բայց տեսնել չեմ կարող։ Օրինակ, էն օրվանից հետո, որ տեսա մորս՝ սպանված եղբորս դիակի վրա, և մյուս սպանված եղբորս (սպային) էլ թաքցրինք, որ նա չիմանա, այլևս չեմ կարողանում տեսնել նրան, իմ մորը։
Անցյալ տարի, էս ժամանակ, էջմիածին էի։ Անկարելի է պատմել, թե ինչ էր էջմիածինը անցյալ տարի էս ժամանակ։ Բայց ամիս ու կես մնացի, զբաղված էի գլխավորապես որբերով, և, հիրավի, էն ժամանակ էլ, ես և տեսնում էի, և զգում էի դժբախտության ու թշվառության ահռելիությունը, բայց միայն հե–