Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ռանալուց հետո, մանավանդ այժմ է, որ չես կարողանամ էլ նրանց տեսնել, ինչպես և գաղթականներին առհասարակ, բասց մանավանդ նրանց, որբերին։


Տեսնելու համար հսկայական ուժ Է հարկավոր, իսկ ես, ինչպես արդեն գրեցի, շատ եմ ջարդված, հոգնած ու տկար։


Իհարկե, կարոդ Էի շատ արիշ բաներ Էլ գրել, թերևս ավելի խոր ու խոշոր, որ տեսնեիք, թե հիրավի, չնայած իմ անսպաս հավատեսությանը և բնավորության զվարթությանը, թախիծը, որ ասում եմ, իրական Է ու, ավա՜դ, մշտական, անանց։


Մի քիչ ավելի ուժով ու աշխուժով մեր գրականության գործով Է, որ կարողանում եմ զբաղվել։ Կամ թերևս մեր կուլտուրայի առհասարակ։


Տեր գնալուց հետո Թիֆլիս խորհրդակցության հրավիրեցի մի քանի ուրիշ մարդկանց, որոնք մեծ սիրով մոտեցան գործին, և խոստացան ամեն կերպ աջակից լինել գլուխ բերելու մեր գրականության և այնուհետև մեր կուլտուրայի ապահովության գործը։


Էստեղ Էլ նոր մարդիկ հանձն առան գործին մոտենալու և միանալու։ Ըստ ամենայնի ձեռնհաս ու կարող մարդիկ։ Էսպես, աշնանը գործ կունենանք անելու։

Անշուշտ ցավով կարդացիք, որ Բիթլիսի ու Մուշի շրջանում ռուսները մի քիչ ետ են քաշվել։ Հարկավ դա մի կարճատև նահանջ Է, բայց կարդալիս մարդու սիրտ կտոր-կտոր Է լինում, երբ մտածում Է, թե մեր թշվառ ժողովրդի մնացորդները, ուժասպառ, հյուծված մնացորդները տակավին մնում են հրոսակախմբերի ու բանակների ոտի տակ։

Շո՜ւտ, շո՜ւտ… և աստծու անեծքը բոլոր հզորների վրա։ Աշխարհքը պետք Է նորոգվի։ Էսպես՝ անկարելի Է։ Բայց նամակս շատ երկարեց։ Ներեցեք, Էս իմ սովորությանը հակառակ դուրս եկավ։ Գրեցեք խնդրում եմ. շատ շնորհակալ պիտի լինեմ։ Ընդունեցեք մերոնց և իմ լիասիրտ բարևները։

Միշտ Ձեր բարեկամը՝
Հ. Թումանյան