Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

88. ՑՈԼԱԿ ԽԱնՋԱԴՅԱնԻՆ

Բորժոմ—Քաքու

1916 թ. օգոստոսի 12.

1916. օգոստ. 12, Քորժոմ.

Սիրելի Ցոլակ.

Իմ տպագրած բանաստեղծությունների մեջ ամենահինը «Շունն ու Կատուն» է, որ գրված է 86 թե 87 թվականին, լավ չեմ հիշում։ Մի խոսքով՝ թվականը տակը կլինի։ Ես նիշռղռւթտւ– նով եմ ասում1։ Եվ «Շունն ու Կատուն» եթե իմ աոաջին գրքում (Մոսկվայի) չկա՝ պատճառը հանգ[ուցյալ] Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր «Մուրճ»-ում տպագրելու։ Կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՝ «ասացեք խնդրեմ՝ շունն ու կատո՛ւ ե բանաստեղծություն, սրանք ի՛նչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով…»։

«Շունն ու Կատվի» հետ միասին գրվածներից է ե «Անբախտ վաճառականները», բայց նա՝ դեռ չտպված՝ հիմնական փոփոխության է ենթարկվել։ Ապա թե գալիս են «Գութանի երգը», «Մարոն» և այլն2։ Իհարկե, չեմ հաշվում ամենահինը— էն սիրային ոտանավորը իր պատմությունով հանդերձ, որ գրված է չեմ հիշում 1881 թե 82 թվականին և մի դեպքի պատճառով մընացել էր ընկերներիս ձեռքին ե հանգ[ուցյալ] Եղ. Թոփչյանը տպեց իր օրացույցի թե տարեցույցի հավելվածում8։

Ինչևէ։

Ռայց հետաքրքրական է, թե ինչիդ է պետք։ Եթե ամյակի խնդիր ես հարուցանելու՝ պետք է զգուշացնեմ և հայտնեմ, որ ես հանդիսավոր երդում եմ արել գրոդ—ընկերների առջև՝ երբեք հոբելյան չտոնել4։ էդ տեսակ բանի անուն տալ՝ կնշանակի ինձ շատ ցավեցնել, մի բան, որ գոնե քեզանից չեմ սպասում։ էն էլ էս տեսակ տարին, երբ առանց էն էլ ամենքս էլ շատ ենք ցաված, իսկ ես անչափ շատ։ Վերջապես ինչ տարի ուզում է լինի։ Իսկ եթե պետք է գրական մի որևէ նպատակով — էս է։ էլ հարց կունենաս, աչքիս վրա։ Ս՝իայն թե ղալմաղալի համար չլինի։

406