Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի քանի տարի առաջ էլ Լեոն ուզեց խոսք բաց ան դարձյալալ «Օուսն ու Կատվից» սկսելով, բայց տրամադրությունս գիտեր՝ հարցրեց ու թողեց։

քանի ամիս առաջ գրած նամակդ մնաց մինչև օրս էլ անպատասխան։ Եվ լավ եղավ, որովհետև Էնքան տգեղ բաներ Էի գրելու, որ լավ Էր՝ մնաց։ (Բրյոաովի օրերից եմ խոսում)։ Իսկ տգեղ բաներ գրելը ի՞նչ միտք ունի։ Հիմար բան Է առհասարակ։

Ես եկել եմ մի քիչ հանգստանամ և նոր եմ զգում, թե ինչքան եմ ջարդված ու հոգնած, ըստ ամենայնի։ Այսուամենայնիվ պարապում եմ։ Բանաստեղծություն, իհարկե, չեմ գրում և չեմ Էլ կարող։ Էսքան հոգնած ու հոգնածությունից թունավորված մարդը ի՛նչպես կարող Է բանաստեղծության գրի։

Այժմ մի գործ կա ձեռքիս. Աճաոյանի գավառական բառարանն եմ նայում։ Ջեր ամսագրին կուղարկեմ։ Մանավանդ լեզվի մասին մի քանի խոսք Էլ ասելիք ունեմ5։

Շատ ուրախացա ամսագրի համար։ Էդ ոչին, որ մերը խանգարեց6։ Ավելի լավ, մենք առանց Էն Էլ շատ ենք զբաղված։ միևնույն չի։

Էս քանի օրը մի քիչ լավ չեմ։ Վախենում եմ Էլի անտեր դողս չբռնի։ Մի ժամանակ օխտր տարի կրակի մեջ Էրվում Էի, մալարիա ունեի, շատ վատ տեսակից։ Չկրկնվի նորից։

Անանունը Էստեղ Էր, կարճ տեսնվեցինք։ Իսկ Մխիթարը (Տեր Անդրեասյան) մի քանի օր մնաց, նրանց Էլ եմ ասել, գրել Էլ եմ, որ կաշխատակցեմ։

Քո Հ. Թումանյան

89. ՑՈԼԱԿ ԽԱՆՋԱԴՅԱՆԻՆ

Բոոժոմ—Բաքու

1916 թ. օգոստոսի 24

1916, 24 օգ. Բորժոմ,

Սիրելի Ցոլակ.

Աըամի1 ասած «Արև ու Լուսին»-ը տպված Է «Աղբյուր»-ի մեջ 1890 թվականին, այսինքն գրքիս հետ գրեթե միաժամա–