նակ, նույն տարին2։ Եվ «Արն։ ու Լուսին»-ը իմ ՜աոաջին գըրվածքը չի նույնիսկ տպածների մեջ։ Տպածների մեջ ամենիցս հինը «Շունն ու Կատուն» Է։ «Արե ու Լուսնից»,։ աոաջ են պըրա վպք| Ա «Գութանի երգը», և «Մարոն» և Էլ չգիտեմ որը։
«Արև ու Լուսինն» Էլ Էս վերջիններիս շրջանում գրած բան Է։ Լավ եմ հիշում, 1887 թվականի ամաոը (կարծեմ օգոստոսին) արևի խավարում եղավ, Էդ մասին գրեցին, խոսեցին։ Հենց Էդ օրերում ես Էլ «Արևն ու Լուսին»-ը գրեցի, որ անպայման անհաջող Է դուրս եկել։ Դրա համար Էլ «Արևն ու Լուսին»-ը մնացել են աոաջին հրատարկության մեջ։
«Շունն ու Կատուն» գրված Է 1886 թվականին, բայց անցյալ նամակիս մեջ գրած պատմության պատճառով՝3 աասջին գրքիս մեջ չմտավ։ Նախքան տպվելը, որ բերանե բերան ընկավ ընկերներիս շրջանում ու հավանություն գտավ, նրանից հետո տպվեց երկրորդ գրքում4։ Էլ ուրիշ ոչ մի տեղ տպված չի։
Գր․ Բալասան յանի աոաջ բերած Էեոյի կարծիքը, իբր թե նա ինձ անվանել է մեր բանաստեղծության ամենալավ ներկայացուցիչը — ես չգիտեմ, աոաջին անգամն եմ լսում։
ճշմարիտ է, Լեոն վերջին տարիներս, ինչ մոտ էինք իրար, մի քանի անգամ էդ տեսակ բաներ է ասել խոսակցության կամ քեֆի ժամանակ, և շատ տարօրինակ պատմություններ է արել, թե ինչպես է եղել, որ ինքը իմ մասին աննպաստ բաներ է գրել, ու մինչև անգամ ցույց է տվել մի տետրակ, որ նոր է գրել, իր նոր կարծիքն է, բայց չի տպվել, և տպագրված էդ տեսակ կարծիք ես չեմ տեսել ու չեմ կարդացել։
գալով Գամառ Քաթիպայի մասին գրելիք հոդվածիդ, ես էնպես չեվ հասկանրւմ, թե դու ժխտելու, սերժելու ես նրա խոշոր տաղանդը, այլ ուզում ես ցույց տալ, թե նա էն չի, ինչ որ կարծում են, այսինքն հայոց ազգային մեծ բանաստեղծը չի։ Ես էլ եմ էդ կարծիքը հայտնել Հայ Գրողների Ընկ. ՛մեջ Գամաո Քաթիպային նվիրած երեկույթին։ Եվ կարծեմ տպվեց էլ ու մի քանիսն էլ շատ նեղացան։
Այո՛, Գամաո Քաթիպան անպայման տաղանդավոր մարդ է, բայց եթե նա քիչ է ազգային բանաստեղծ՝ էդ պակասությունը
408