Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրենը չի, տաղանդի պակասությունը չի, այլ հանգամանքների, ինչպես և իմը չի էն առավելությունը, որ ես ավելի եմ ազգային այլ դարձյալ հանգամանքներինը։

Մի խոսքով՝ օբյեկտիվ ահարգալից վերաբերմունքը, կիրթ գեղարվեստական ճաշակն ու առողջ գրական հասկացողությանդ վերջ ի վերջո որոշելու են ամեն մեկի տեղը։

Եվ օրհնյալ են ամենքն իրենց տեղը։

Բայց մի բան ինձ շատ զարմացրեց։ էդ ի՞նչ ոտանավոր է, որ ես ղրկել եմ գամառ Քաթիպայի արձանի բացմանը։ Իսկի միտս չի։ Շատ է հավանական, որ հիմար բան լինի։ Ինչ որ է, մյուս անգամ եթե ուղարկես, շատ շնորհակալ կլինեմ։ Միայն էնքանն եմ հիշում, որ շատ էին զոռ անում, թե պետք է մի բանով շնորհավորես, իսկ թե ես ինչ արի, չեմ հիշում5։

Շահազիզի հոբելյանին6 էլ ընկերներս զոռ արին։ Ուզում էի միայն հեռագիր տալ— թե չէ՝ նամակ կամ ոտանավոր գրի։ Ես էլ մի նամակ գրեցի։ Բայց հոբելյանական անպատասխանատու շնորհավորական շուշխունաները մի կողմ թողած՝ որ Շեքսպիրի ասածի նման, ավելի շատ փայլ ունեն՝ քան ջերմություն, իմ կարծիքը Գամառ Քաթիպայի մասին Էն Է, ինչ որ իր ժամանակին գրել եմ Վեսելովսկուն7։

Վերջապես։

Վաղը— մյուս օրը Թիֆլիս ենք գնալու։ Գրադարանս շատ եմ կարոտել։ Լավ բան Է։ Թեև չեմ կարողանում կարդամ, բայց շարունակ Էնպես Է թվում, թե Էն բոլոր լավ-լավ գրքերը մեծ մարդիկ են, հենց իրենք հեղինակներն են չորս կողմս շարված ու անվերջ զրույց ենք անում։

Առայժմ ցը։

Տղերանցը շատ ու շատ բարևներ։

Քո Հովհ. Թումանյան