Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

40․ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻՆ

Պյատիգորսկ—Բաքու


1917թ–օգոստոսի 11.


Ձեր՝ Թիֆլիս ուղարկած նամակը երկար ճամփորդությունից հետո հասավ ինձ։


Պատասխանը արդեն գրել եմ Ն. Նախիջևան, բայց, ինչպես երևում է, Դուք արդեն հեռացած եք եղել Ն. Նախիջևանից։


էսօր էլ ստացա Ձեր երկրորդ նամակը Բաքվից և շտապում եմ սրան էլ պատասխանել։


Դուք Ձեր երկրորդ նամակում հարցնում եք Հայկական համալսարանի մասին։


Հայկական համալսարանը լինի, թե չլինի՝ Ձեր խնդիրը ես համարում եմ վերջացած։ Հայկազյան Ընկ.2 միայն համալսարանի համար չի, այլև նա իրենց կողմնակի պաշտոններից Ազգատելու է մեր գիտության, գրականության ու գեղարվեստի մարդկանց (հարկավ ոչ ամեն մեկին) և նրանց հնարավորություն է տալու, որ իրենց գործով ու իրենց մասնագիտությունով զբաղվեն։ էդ մարդիկ պետք է ընտրվեն աշնանը, բայց էն շատ քչերից մեկը, որոնց մասին խոսք է եղել և որոնց վիճակը նախորոշված է՝ դրանցից մեկը Դուք եք։


Ձեր առաջին նամակն ստանալուն պես Ձեը մասին գրել եմ Թիֆլիս և դեռ պատասխան չունեմ մեր նախագահից ու մարմնից (ժամանակավոր), բայց մասնավորապես ես կարող եմ Ձեզ վստահացնել, որ Դուք արդեն Հայկազյան Ընկ. ընտրած գիտնականներից մեկն եք և աշունքից ազատ պիտի զբաղվեք Ձեր մասնագիտությամբ։


Սրա միայն պաշտոնական ձևակերպությանն է մնում։ Անցյալ տարի առաջին նամակն էլ, որ Ձեզ գրեցի, գրեցի հիմնադիր անդամներ համաձայնությունով ու լիազորությունով։


էս մեկ։

Երկրորդը։ Համալսարանի գործն էսպես եղավ։ Մի քանի