Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նիստ տանցաք պրոֆ. Մառի ջերմ մասնակցությամբ, կազմեց Հայկական համալսարանի իդեսդ ծրագիրր, որոշվեց աշնանից բանալ լեզվական, գրական պատմական ֆակուլտետները, բայց երբ խնդիրը եկավ պրոֆեսորներին՝ հայտնվեց, որ պրոֆեսուրա չկա։ Որոշվեց՝ փոխանակ համալսարանը բանալու՝ առայժմ մկր գիտության մարդկանցից ոմանց հնարավորություն տալ Հայկազյան Ընկ. միջոցներով՝ Ռուսաստան թե արտասահման՝ պատրաստվելու առաջիկա համալսարանի համար։ էստեղ էլ դարձյալ Ձեզ ի նկատի ունենք։

Վերջապես Ձեզ ի նկատի ունենք նաև էն խմբի մեջ, որ կազմված է լինելու մեր գիտնականներից ու բանասերներից և որին առայժմ Հայկական Ակադեմիա բարձր անունն ենք տալիս։

Ինչպես տեսնում եք, ինչ էլ որ լինի՝ Դուք այսուհետև պիտի Ձեզ նվիրեք հայոց լեզուն ուսումնասիրելու և հավաքելու գործին, մի գործ, որի մեծությունը Դուք ամենից լավ գիտեք, և մի գործ, որի համար Դուք, եթե չեմ սխալվում, անփոխարինելի եք մեր մեջ։

Մշտական հարգանքով՝

Հովհ. Թումանյան
Առայժմ իմ հասցեն. Пятигорск, Провал № 28

41․ՀԱԿՈԲ ՍԱՌԻԿՅԱՆԻՆ

Թիֆլիս—Վլադիկավկազ

[1919 թ. փետրվար]

Իմ սիրելի Տեր Հակոբ.

Մեծ ցավով կարդացի նամակդ։ Տեր Հակոբ ջան, գուցե թե ուրիշ օրերում Էնքան խոր չհասկանայի քո վիշտը, ինչքան Էս օրերում, երբ աչքերս դեռ չեն ցամաքել որդուս կսկծից։ Եվ