Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

•եթէ գիտես, կամ թե չգիտես, գուցե զգում ես, թե ինչքան ջերմ զգացմունքով եմ դեպի քեզ, թերևս դրանով էլ չափես, թե ինչ՛քան կցավեի քեզ համար ու քո որդու համար։ Սասունիկը էս րոպեիս մեզ մոտ է։ Ես նրանից շատ եմ դժգոհ, որ էնքան հաճախ չի լինում մեզ մոտ, ինչքան ես կուզենայի, բայց հիացած եմ նրա վրա, թե ինչքան ինտելիգենտ և ազնիվ մարդ է և ինչպես բարձր հոգիներին վայել հանգստությամբ տարավ իրեն վիշտը։

Երկար պետք է գրեի, բայց ժամանակ չեղավ, եկան խանգարեցին։ Բանն էն է, որ էս երկու օրը իմ ընկերներն ու բարեկամները մի աղմուկ սարքեցին, թե ինչ է՝ լրանում է քո հիսուն տարին։ Ակամայից ընկա հոբելյանի մեջ, որից էնքան շատ էի վախենամ։ Եվ ահա, երկու շաբաթ է մի ցուցակ են դրել գրպանումս, թե ամեն օր որտեղ եմ լինելու։ Այժմ ես էլ մի տեսակ թամաշավոր եմ դարձել և զարմանում եմ երկու բանի վրա, «Տեկ՝ թե ինչքան կենսունակ է մեր ժողովուրդը և բնավ հուսահատվել չգիտի իր շատ խորհրդավոր ճանապարհին, մեկ էլ՝ թե ինչքան զորեղ է ժողովուրդների մեջ համերաշխության ու եղբայրության զգացմունքը։ Հենց նոր մոտս էր մի պատգամավորություն — հայերից, ոուսներից, վրացիներից, թուրքերից ու քրեաներից և հատկապես նրա համար — որ ես եղբայրություն ու համերաշխություն եմ սիրել։

Ջերմ բարևներ մերոնցից, համբույրներով՝

քո Հովհ. Թումանյան

42. ԴԱՎԻԹ ԿԼԴԻԱՇՎԻԼՈԻՆ1

Թիֆլիս

1920 թ. փետրվարի 15, Թիֆլիս՝

Իմ տաղանդավոր եղբայր Դավիթ.

Ժողովուրդների մեծությունը հայտնվում է իրենց հոգևոր «կուլտուրայի մեջ։ Եվ ամեն մի ժողովրդի մեծության առաջին նշանը իր գրականությունն է։