Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ, էս տեսակի կոմիտեները եթե հիմնվեն ամեն տեղ՝ շատ կօգնեն մեր գժտված շրջանների հաշտությանն r համերաշխ գործակցությանը։ Եվ կուսակցական կռիվները կմեղմանա՛ն։

Լավ կլինի, որ դու էլ նպաստես էս գործին էդտեղ։

Երկիրն ավերված է։ Երաշտս էլ մյուս կողմից է շատ վնա– սել։ Բայց մեծ ջանք են թափում փրկելու և շինելու, և ամեն կերպ; պիտի՛ օգնեՍք։ Շատ րան ունեմ գրելու, բայց սպասում եմ—կգաս—կխոսենք և կանենք, ինչ որ կարող ենք անել։

Մի խոսքով՝ իմացիր, որ արդեն ապահով ես էստեղ ե կարոտով սպասում ենք ամենքս։ Թերևս այժմ կազմենք մեր Վերնատունը մեր երկրռւմ ու վերջին օրներս միասին անցկացնենք։ Բոլորն այժմ կարող են լինելու իրենց գործով զբաղվեն։ Եվ էս բոլոր թշվառությունների ու դժվարությունների մեջ էս ահագին բան է։

Իմ Համլիկն էլ գալիս է էդ կողմերը— իբրև թե ուսանելու։ Չգիտեմ ուսանելը. կհաջողի թե չէ, բսղց գոնե մի քիչ շունչ կքաշի, շատ է տանջվել։ Թե պատահես — օգնիր քո խորհուրդներով։

Նրա հետ եմ ղրկում նամակդ։

Դե արի՛, Ավո ջան։ Իսկ մինչև գալդ կարոտով համբույրներ– ենք ղրկում Ձուչիկին2 Սոֆիկին2՛ ու քեզ։

Քո Օհաննես

47. ԱՐՇԱԿ 2ՈՊԱՆՅԱՆԻՆ1

1921 թ., 6 հոկտեմբերի Թիֆւիս

Սիրելի Չոպանյան.

Մի բանի ժամանակ առաջ ստացա Ձեր նամակը և հուզմունքով տեսա,, թե ինչպես է կենդանի Ձեր մեջ ընկերական սերը դեպի ինձ։

էիասիրտ շնորհակալ եմ, իմ ազնիվ ընկեր, և փոխադարձ համբույրներ եմ ղրկում։ Անհամբեր սպասում եմ թե երբ պիտի