Այնինչ Թերկամանդ սառակինոսների մի կուռք էր, որին վերագրում էին չար ու դաժան բնավորություն, իսկ Հերովդեսը Հրեաստանի հայտնի Հերովդեսն է, որ Շեքսպիրի նմանակները սովորաբար ներկայացնում էին միստերիաների մեջ։
Գոնզագոյի սպանությունը ներկայացնելիս դուրս է գալիս Լուչիանոս։ Համլետ բացատրում է.
— Այս Լուչիանոս անուն մեկն է* եղբորորդի թագավորին։ Օֆելա - Դուք խ մ բ ե ր գ ի ն տեղը շատ լավ կըբռնեք, տեր իմ։
Համլետ.– Պիտի կարենայի բացատրել, ինչ որ ձեր, և ձեր սիրահարին մեջ կդառնա, և այլն։ 95:
Խոսքը բացատրության մասին է և իշխանը պարծենում է՝ իբրև լավ բացատրող։ Բայց ինչ ունի այստեղ խ ը մ բ– երգը:Պ. Մասեհյանն էլ գործ է ածել երգիչների մի ամբողջ խումբ։ Այս xop բառն է, որ ռուս թարգմանիչներն իրանց թարգմանությունների մեջ xop էլ թողել են։ Xop- Շեքսպիրի ժամանակները կոչվում էր այն մարդը, այն դերասանը, որ խաղամիջոցներին դուրս էր գալիս պիեսի մութ տեղերը բացատրում, մեկնում և զբաղեցնում հասարակությանը։ Մեր թարգմանիչների երևի այս xop-ը շփոթել են հունական xop-֊ի հետ և առաջ է եկել այսպիսի կոպիտ սխալ՝ բացատրողի փոխարեն դուրս է երկել երգիչների խումբ։
Համլետ՝ մոր հետ տեսակցության տեսարանի մեջ՝ վարագույրի ետևից սրով զարկում է Պոլոնիուսին և բացականչում.
—- Մեռած, տոլարի մը համար մեռա՜ծ. 108: Համլետ ասում է,— «Մի դուկատ գրավ կգամ, որ սա մեռած է», ինչպես թարգմանել է պ. Մասեհյան։ Հանգ. Ադամյանն իր դերի մեջ իր ձեռքով գրել է գրավ կդնեմ, որ մեռավ, այո՛, մեռավ։
Թագավորը Համլետին հայտնում է, որ պատրաստվի Անգլիա երթալու։ Համլետ այդ խոսակցության մեջ ասում է.
41