— Մնաս բարյով, սիրելի մայր իմ։
Թագավոր– Եվ հայրդ որ կըսիր ե քեզի, Համլետ։ Համլետ․-Իմ մայրս, հայր և մայր՝ այր և կին է. այր և կին մի մարմին է. այսպես ուրեմն, մայր իմ։ Օ՛ն յԱնգղիա։ 125։
Այս տողերը կարդացողը կարող է կարծել, թե Համլետ մնաս բարյավ է ասում մորը, այնինչ մայրը իսկի չկա այդ տեսարանում։ Պ. Մասեհյան պարզ է դուրս բերեԼ․
ՀամլետՆ ասում է. …Մնաս բարյավ, սիրելի մայր իմ։ Թագավոր.– Ես քո սիրող հայրդ եմ, Համլետ։ Համլետ.-Իմ մայրս… Հայր և մայր այր և կին են. այր և կին՝ մի մարմին են։ Ուրեմն դուք մայրս եք։
Համլետ հորեղբայր— հորն է մայր անվանում, որ «Անչափ խանդատելով նրա մասնավոր ապահովության համար… շուտափույթ ղրկում է Անգլիա»։ Խելագարված Օֆելիան երգում է.
|
Րոպին ծանոթության մեջ բացատրում է — «Կարմրալանջ թռչունմը»։ 137:
Այս մի հին սիրային երգի կտոր է։ Պ. Մասեհյան այդ տողերն այսպես է թարգմանել.
|
Գերեզմանափորը Համլետի հեստ սրախոսում ու բառախաղություններ է անում։ Համլետ բացականչում է. «Անպիտանն որչափ բացարձակ է իր պատասխաններուն մեջ..»։
Տեղին անհարմար և միանգամայն հակասող մի բառ։