Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Республика» № 150-151-ում լույս է տեսնում Պ. Քավթարաձեի խոսքը։ Հունվարի 20-ին կրկին հանդես է գալիս Գորոդեսկին, հունվարի 28 ին Նեարը («На рубеже»), հունվարի 24-ին Կ. Սեմյոնովը «Россия стягивается» և էլի ուրիշներ։

ՁՈՆ (էջ 294)

Տպագրվել է 1918 թ. որպես առաջարան սկսնակ գրողների «Հրազդան» գրական-գեղարվեստական ժողովածուի, Թիֆլիս, 1918, և գիրք, էջ 3—4:

1. Այս տողերը բերված են Սվիշանի «Հայ հայրենիք» բանաստեղծությունից։

1919

‹ԽՈՍՔ ԻՐ ՀԻՍՆԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՌԹԻՎ> (էջ 298)

Թ-ի ծննդյան հիսնամյա հոբելյանի առթիվ Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայի մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ այցելելով հոբելյարին՝ ողջույնի ճառեր են արտասանում։ Այս խոսքը Թ-ն ասեյ է ի պատասխան այդ ողջույնների։

Տպագրվել է՝ Մշ, 1919, փետրվարի 21, № 41:

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԼԵՎԱՆ ԿԻՊԻԱՆՈԻՆ (էջ 297)

Գրել է 1919 թ.։ Ռուսերեն թարգմանությունը տպագրվել է «Кавказское слово» 1919, ապրիլի 10, № 66: Թ-ի արխիվում պահպանված է այս հոդվածի հայերեն ինքնագիրը, որտեղից ե տպագրվում է։

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ (էջ 800) Գրվել է 1919 թ.։ Տպագրվել է նույն թվականին «Գրական գեղարվեստական ալմանախի» 5-րդ գրքում, էջ 131:

1920

ՊԱՅԾԱՌ ԷՋԵՐ (էջ 302)

Գրել է 1920 թ,, ռուսերեն թարգմանությունը տպագրվել է նույն թվին «Братство» հանդեսում (№ 1, էջ 12—13): Տրվում է հայերեն թարգմանու–