Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ընդունվել է նույն ժողովում։ Թ-ի արխիվում պահպանվել է «Կոչի» ինքնագիրը։ Տպագրվել է միաժամանակ մի քանի թերթերում։

Արտատպվում է «Խորհրդային Հայաստան» թերթից (1921, սեպտեմբերի 29, № 182)։

ՀՕԿ-ի ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԹԻՎ (էջ 312)

Գրել է 1921 թվականին ՀՕԿ-ի կազմակերպման ժամանակ։

Աոաջին անգամ տպագրվել է Հայաստանի օգնության կոմիտեի կենտրոնական վարչության «Հրավերակ» պարբերաթերթի 1925 թ. № 1-ում։

ՍՈՎԻՑ ՎԱՏԹԱՐԸ (էջ 314)

Գրել է 1921 թվին, Սովետական Ռուսաստանի մի քանի շրջաններում եղած սովի առթիվ բուրժուական և սպիտակգվարդիական թերթերում տպված ցինիկ, չարախինդ հոդվածների դեմ։ Տպագրվել է «Մարտակոչ» 1923, ապրիլի 15, № 41-ի հավելվածում։


ՆԱՄԱԿՆԵՐ
(Էջ 319)

Այս հատորում հրապարակվող նամակները, բացառությամբ № 37-ի և № 47-ի, տպագրվել են Թումանյանի երկերի գիտական հրատարակության V և VI հատորներում։ Բոլոր նամակները համեմատվել և ճշտվել են ըստ բնագրերի։

1. ԱՆՈԻՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 280։

1. Անուշավան Աբովյան (1862—1938) — գյուղագիր, Թումանյանի պատանեկության շրջանի ընկերներից։

2. Թ. գրագրի պաշտոնով կոնսիստորիայում աշխատել է 1887 թ. օգոստոսից մինչև 1892 թ. մարտի 22-ը։

3. Թիֆլիսի հրատարակչական ընկերությունը հիմնվել է 1880 թվականին։ Թ-ն այդտեղ աշխատել է 1892—1893 թթ.։

4. Մամբրե եպիսկոպոս Սանասարյան (1844—1892) — հետադեմ հոգևորական, 1889—1892 թվականներին եղել է Թիֆլիսի թեմի առաջնորդը։

5. Մակար կաթողիկոս (1813—1891) ― Կաթողիկոս է օծվել 1885 թվականին։

466