Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


6. Ըստ եկեղեցական պատմության եղել են ոչ թե 365, այլ 318 հայրապետներ։

7. Բանաստեղծը հումորով է արտահայտվում իր երիտասարդության մասին։

8. Մի սորում ― մի շնչով, մի թափից, միանգամից։

9. Խոսքն, ըստ երևույթին, «Մուրճի» 1893 թ. № 5-ում տպագրված «Սովի ժամանակից» զրույցի մասին է։

2. ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, ՀԹՖ, № 285։

1. Խոսքը «Արություն և Մանվել»-ի 1893 թ. հրատարակաթյան մասին է։

2. Ակնարկում է Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքի սրբագրությանը։

3. Պահպանողականների դեմ ուղղված՝ Աղայանի հիշյալ հոդվածը տես Մշ, 1893, դեկտեմբերի 21, № 23, «Նամակ խմբագրության» խորագրի տակ։

4. Հայրիկ-Մկրտիչ Խրիմյան (1820—1907) ― կաթողիկոս։

5. Արիստակես Սեդրակյան (1844—1906) — արքեպիսկոպոս։

6. Ֆիլիպ — Փիլիպոս Վարդազարյան։ Տե՛ս 3-րդ նամակի № 1 ծանոթագրությունը։

7. Գեորգ 5-րդ Սուրենյան (1846—1930) – կաթողիկոս։

8. Ակնարկում Է Աղայանի 30-ամյա գրական գործունեության 1892 թ. չկայացած հոբելյանը։

9. Մեսրոպ Մելյան (1859—1941) — Թիֆլիսի թեմական տեսուչը։ Մելի վրացերեն նշանակում է աղվես։

3. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Փ․ Վարդազարյանի ֆոնդ, 413/3 գ։

1. Փիլիպոս Վարդազարյան (1858—1935) — գրական-հասարակական գործիչ, Թումանյանի մտերիմներից։

2. Լերմոնտովի «Մծիրի» պոեմը Թումանյանը թարգմանում էր գյուղում։

3. Ակնարկում է Գ. Քաթիպայի «Շինականի երեկոյան երգը»։

4. Ստեփան Սուլխանովի եղբայրը։

5. Յարղուլյան. — Փ. Վարդազարյանի մորեղբոր որդին։

6. Տիկին Լիզա Թամամշյան — Փ. Վարդազարյանի քույրը։

7. Սանդրո֊Ալեքսանդր Ստեփանյան («Սև Սանդրո») — գրասեր գործակատար, մոլի մշակական։

8. Տե՛ս 2-րդ նամակի № 7 ծանոթագրությունը։

467