Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մութը դրություն է. իսկ ամեն չար թան մութիցն է ծնում։ Մթության մեջ կասկածում ենք ամեն շարժումից, վախենում ենք իրարից, մեր վախը իրար հաղորդելով՝ վախով վարակում ենք ավելի մեծ բազմություններ, դարձնում ենք մի ահոելի երեույթ, մի հիվանդոտ դրություն, ուր ամենափոքր առիթից սուտ ու սխալ ծընունդ են սանում հրեշավոր առասպելներ ու հեշտ էլ դառնում են իրար թշնամի ամբողջ ժողովուրդներ։ Այնուհետև կուրանում ենք իրար լավ կողմերը տեսնելու, խլանում ենք առողջ, բարի խոսքի հանդեպ, դառնում ենք հակամետ ամեն չար բանի հավատալու, հետևելու, և էդ տեսակ ժամանակները դուրս եկող ամեն մի սրիկա կարող է խաղալ ժոդովուրդների ճակատագրի հետ։


Նորանցյալ թուրք–հայկական ընդհարումները հոյակապ դաս ու օրինակ են մասայական էս հիվանդ հոգեբանության։ Երկար տարիների խեթ-խեթ հայացքները, ցեղական շահերի անունով բորբոքվող պայքարները, թշնամական երգերն ու կասկածելի փսփսոցները մարդկանց, ժոդովուրդների հոգու մեջ ամբարվում են ժամանակի ընթացքում մի սև օր պայթելու՝ զարմացնելով բոլոր միամիտներին, թե էս ի՞նչպես եղավ և ո՞րտեղից էր։


Եվ ինչպես երեխաները՝ ինչ էլ որ անեն, սիրում են մեղքը գցել ուրիշի վրա ու իրենց արդարացնել, որովհետև ինքնաքննադատության ուժն ու ճշմարտությունն ասելու գիտակցությունը չանին, էնպես էլ ամբոխներն ու ամբոխամիտ մարդիկ գտնամ են մի շեյթան… ա՜, շեյթանն էր, թե չէ ի՞նչպես կարելի էր, որ իրենցից էդպես բան դուրս գար…

Խաբում են իրենց, հանգստացնում են իրենց վրդովված խղճմտանքը ու գնում են դեպի նոր ընդհարումներ։

Ինչո՞ւ։

Որովհետև գնում են նույն հին ճանապարհով, նույն հին ձևի պայքարներով, նույն հին երգերով թե դումայի մեջ, թե մամուլի էջերում, թե զեմստվոյի շուրջը, թե ուսանողական շրջանում… միշտ ատելություն բորբոքելով ու հետզհետե գրավելով ավեքի մեծ բազմություններ ու ավելի մեծ տարածություններ։ Եվ զարհուրելի է, երբ մտածում ես, որ մեծ մասով էդ բոլորն առաջանում են