Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1910

ՁԵՎՆ ՈՒ ՀՈԳԻՆ

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–֊հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դըրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դըժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լօկ ձևեր են պաշտում։

  Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
  Նույնիսկ Էն մոմերն Էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք Է ունեցել, բայց Էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։
   Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի «է գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։
    Էդպես Է պատահում և նոր գաղափարների հետ։