ծիծաղ է պատճառում, բայց խոր վշտացնում Է հասկացողներին։ Դերասանը արտասանում Է Էն կտորը, ուր իր մեջ խորտակված Համլետը իր վերջին ապավենը, իր սերը–Օֆելիային ղրկում է կուսանոց, ասում Է՝ «Մտի՛ր կուսանոց»… և իսկույն կուսանոց բառի հետ վազում Է դեպի Օֆելիան, իր սև վերարկվով նրան փաթաթում, իբրև թե կույս շինեց (Դայլսկի), կամ մի տեղ սրի անուն եղավ թե չէ, սուրն են դարս քաշում, թեև Համլետը իսկի սուրը չի սիրում և ինքն իրեն ասում է՝ «թող խոսքերի մեջ լինի սուրը, Համլետ», ծիծաղ բասին են հանդիպում թե չէ, ծիծաղամ են, ում մասին ուզում է ասած լինի…
երկուսն էլ խոսք ու մին արած թագուհու տեղը բերել են մի ջահել աղջիկ նստեցրել ու առաջը կանգնել որոտում են.— «Քո հասակում արդեն արյունը սառած է լինում ու կիրքը հանգած…»։ Երկու անճոռնի նկար են կախել, մինը — գեղեցիկը իբրև Համլետի հայրն է, մյոսը-– տգեղը, հորեղբայրը։ Հայոց ներկայացմանը մեկի վրա են հարձակվում, որպես տգեղի, ռուսաց ներկայացմանդ՝ մյուսի։ Հոր ուրվականի մասին հենց իրենք են ասում, թե մորուքը թուխ էր, բայց ճերմակ մազեր էին փայլում մեջը, և ներկայացնում են մի կոշտ ճգնավորանման արարած մինչև ծնկները երկար, տափակ և ճերմակ մորուքով։ Մի կույր ճգնավոր կամ պառավ սալդաթ, բայց բնավ Արեսանման արքայի ուրվական, որ իր անօրինակ վշտով հանդիսավոր ու վեհորեն անցնում է բեմի մթութեան մեջ։ Եվ կարծես ավելի ևս իլյուզիան փչացնելու, հանդիսականներին համոզելու համար, որ նա ուրվական չի, պ. Ամո Խարազյանը ետևից սրի մի հարված հասցրեց՝ շրխկացնելով «անխոցելի ստվերի» թիկունքին։ Խոսքը մասնավորենք հայոց խմբի վրա։
Հայերը չէին գրել, թե ում թարգմանությունն են խաղում, բայց երևում էր, որ ռուսերենից արած մի թարգմանություն էր, և էն էլ անհաջող թարգմանություն։ Ասում են՝ «ո՜րքան բարեծնանդ արարած է մարդը», փոխանակ ասելու «ազնիվ արարած»։ (ռուսերեն благородный բառն է, որ բարեծնունդ են թարգմանել, և անշուշտ Его блаородие-ն է պատճառը։ Փոխանակ էնեաս ասելու, ասում են էննե, փոխանակ Պյուռոսի֊Պիրուս, փոխանակ