1րախարդի— սքանչելագործ, հին ասելու տեղ—ասում են առաջնակարգ, մահվան քնի մեջ–ասում են մեռյալ քնի մեջ, փոխ։ իշխանավորների– իշխանասերներ, փոխ. ինչ պետք է անենք — ինչ պետք է անես, փոխ. Պելիկանի— ձկնորս թռչուն, փոխ, հորեղբոր կինը—հորաքույրը, և այլն։ Դրա վրա ավելացրեք էս տեսակ հայերենը՝ «աչքներիս մոտով անցավ», խնջույքները լուրեր են տարածել, կամ էս արտասանությունը՝ «Ձեռդ թակավոռական հռամանը կատառեցինք» (Ռոզենկրանց) Եվ երևակայեցեք, որ էն էլ հաճախ կզկզում են, դերը չեն իմանում, կամ էնքան ցած ու անորոշ են ասում, որ հանդիսականներից ոմանք արդեն իրենց համար դեր են շինել միշտ կանչել դեպի բեմը — Բա՛րձր, բա՛րձր… Եվ եթե մեկը կա, որ հայ բեմից բարձր է խոսում, էն էլ հուշարարն է, որի ձայնը իսկի չպիտի լսվի։ Ի լրումն ամենի, չեն իմանում, թե ո՛րտեղ են գտնվում և Ի՛նչ են խաղում։ Թագավորը կարծում է, թե արքայական ծիրանին վրացու չուխա է, փեշերը հավաքում է գցում կռանն ու վազում, ծիրանին բռնող մանկլավիկը մնում է ետևից նայելիս։ Պալատականները ներկայանում են թագավորին, որը գլխարկը վերցնում է, որը չէ, որը դռնովն է դուրս գնում, որը պատի միջովը (կուլիսի)։ Որտեղ թագավորը, թագուհին ու Պոլոնիուսը գաղտնի խորհուրդ են անում և պալատականներից ոչ ոք չպիտի ներկա լինի, բոլորը տնկված են կողքներին, և մին էլ տեսնում եք իրենց գաղտնի խոսակցությունը վերջացնելուց հետո թագուհին կանչում է՝ «ո՞վ կա այդտեղ նախասենյակում, ներս եկեք…»։ Վա՜հ, տնաշեններ, դրանից գոնե հասկացեք, որ ներսը չպիտի լինեիք։ Եվ ինչ զարմանք, որ էս տեսակ թագավորն ու թագուհին իրենց պալատականներով պալատից դուրս գնալիս էնպես վայրենի դուրս խուժեցին, որ պալատի տախտակե ու կտավե պատերի մի մասը հետները տարան։ Եվ երանի ընդմիշտ դուրս գնան ու իրենց ամբողջ թատրոնն էլ հետները տանեն, որովհետև էդ տեսակ թատրոն չի լինիլ և չպետք է լինի։
Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/91
Արտաքին տեսք