Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան Է ժողովրդի ամբողջությունը։

Այո՛, լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կալմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը աոանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցին, և նա դարձյալ կխոսի ու պատասխան կոպի, թե որն է էս ժողովրդի պատմական ճանապարհը, սրա գոյության խորհուրդը, ի՞նչ է կամենում սա, սրա ոգին։ Եվ ուր որոնենք էդ ոգին։ Արդյոք Սասունի, Զեյթունի, Մոկաց, Ղարաբաղի ու Լոռու սարերո՞ւմ, թե՞. Շիրակի, Արարատի ու Մուշի դաշտերում։ Արդյոք հին վանքերի միստիք կամարների տա՞կ, ուր ծավալվում է «խորհուրդ խորին անհաս անսկիզբն», թե՞ դալար մարգերում ու խաղա հանգիստ հովիտներում, ուր «Լուսնյակն անուշ, հովն անուշ, շինականի քունն անուշ»։ Արդյոք «ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» խոսողի երկնաչու պաղատանքնե՞րի մեջ, թե՞ «Վերք Հայաստանիի» հայրենասիրական ողբի հառաչանքների ու մորմոքների մեջ։

Իհարկե, էս ամեն տեղերում, էս ամենի մեջ։ Եվ ի՜նչքան մեծ է խաղաղ կյանքի ու խաղաղ աշխատանքի կարոտը էս ամեն տեղերում ու ամենի մեջ, խորթ արյունի ու պատերազմի, խորթ սրածության ու ավերածության,..

Ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։

ՈՒՂՂԱԾ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Մի գրական-պատմական ոաումնասիրության¹ համար վերցրել էի «Վերք Հայաստանին», և հատկապես Բաքվի Կուլտուրական Միության հրատարակությունը երկու պատճառով, նախ, որ շատ է տարածված, երկրորդ՝ արտատպած է Մոսկվայի ժամհարյան հրատարակությունից². իսկ ժամհարյանի հրատարակությունը ուղղած ու լրացրած է հեղինակի ձեռագրով, «որպեսզի գրքի տը–

92