Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաղ թագավորազուն ունեին)», նորերը շինել են (144) «…քունները վարպետի անսիրտ տրամադրության վրա տաներ», հինը (142) ասում Է. «Մկամ տունն կարա իմ ոտը փակել, մկամ շե՞մ կարա իմ աչքն կապել», նորերը տպել են (151). «…մկամ չե՞մ կարա իմ աչքն կապել»։ Հինը (171) ասում Է. «Ձեզ մոտ ենք գալիս, ծնողք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտ պաշտելիք», նորերը (180) աղդել են. «…ձեր տեսան կարոտ՝ դուք մքւշտ պա տել եք»; Հինը (201) պատմում Է, թե «գլուխ տալը հո ըսկի ադաթ չի. որն եկավ մեկ բարի լիս կամ ողորմի Աստված ասեց ու նստեց», նորերն ուղղել են (210). «գլուխ գալը հո ըսկի ադաթ չի…»։ Հինը (221) գրում Է. «…քար ըլեր կկակղեր, կրկ ըլեր կհանգչեր, ուր մնաց նրա սիրտը», նորերը (231) տպել են. «…կրակ ըլեր չհանգչեր»։ Չափազանցություն չեմ անիլ, եթե Էստեղ երկու տող և այլն դնեմ։ Կետադրությունը հո՝ էլ մի հարցնեք, կետերը տեղ-տեղ հողի նման ցրված են, որը որտեղ ընկել Է, ընկել։ Մի՛թե «Վերք Հայաստանին» Էսպես պետք Է տպվեր։ Ամենալավ «Վերք Հայաստտնի»-ն դարձյալ մնում Է հինը, մինչև մի նոր լավը կտպվի։

«ՄՇԱԿ»-Ի Պ. Գ. Վ.-ԻՆ

Պարոն Գ. Վ., եթե կարող եք պարզ պատասխան տալ, խնդրեմ պատասխանեք Էս երկու հարցին։

Աոաջինը՝ ի՞նչ հիմնական հարց Է, որ ես թողել եմ աոանց պատասխանի։

Երկրորդ՝ Էդ ի՞նչ տեսակ «սեր ու հարգանք» Է, որ Ձեզ թելադրել Է Էն լեզուն գործածել իմ դեմ, որ Դուք գործ եք ածել Ձեր նամակում։ Մի շատ տարօրինակ սովորություն ու հանելուկ Է սա։ Ես ինչ որ աչքս բաց եմ արել՝ հայոց մամուլի մեջ շարունակ կարդացել եմ նման բաներ՝ «մենք սիրում ու հարգում ենք Էսինչ կամ էնինչ գրական մարդուն, բայց…»։ Հիմի դուք տեսեք ետևից ինչեր են գալի։ Ես էլ իմ գրական կյանքում մի քանի անգամ ստիպված եմ եղել եռանդով պաշտպանվելու Էդ տեսակ սիրողների դեմ ու արյուն պղտորելու նրանց «սիրո ու հարգանքի» ոչ էնքան հարգանքի