Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ապշած, սարսափած
Ծառան դուրս գնաց
115 Ցուցամատը թափ տալով,

Վերևիցը համբավ եկավ,
Թե սրբազան<ն> սաստիկ
Զայրանալով կնիժկումը նշանակեց։
Այսուհետև հալիդ մտիկ։

120 Ես նստեցի ծանր ու բարակ,
(Գիտես եղբայր՝ որ այս խայտառակ
Մարդոցն այսպես է հարկավոր).

Էլ գլուխդ ինչ ցավացնեմ,
Խաղ անելով ես այսպես,
125 Մինչև ժամի երկուսը
Պատրաստեցի երեք ու կես։

Հիմա խոսում են իրար հետ՝
Թող չըգրի, թող չըտանի,
Առավոտյան մի լուսանա,
130 Սրբազանը տես ինչ կանի։

Մյուս օրն չեկա ծառայության.
(Գլուխս էլ ցավում էր մի քիչ,
Այն գիշերվան հիվանդների
Սրտաճմլիկ տնքոցից).
135 Միայն բանալին ուղարկեցի,
Ասի՝ թղթերը հանեցեք։

Երանի թե չէի ուղարկել,
Սրանք կարգին բաց են անում,
Իրենց անտեր թղթերի հետ
140 Իմ թղթերս էլ առնում տանում։

Մի քանի մանր ոտանավոր
Երկու հատ էլ պոեմա,

335