Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

55 Ահա նրա հանդիսավոր
Առավոտը ցողապատ.

Նրա ձորերն անդնդափոս
Եվ բարձրաբերձ քարափը,
Նրա սարերն ու հորդահոս
60 Սովորական տարափը.

Երբ որ կայծակը շեշտակի
Ահեղորոտ իջնում է,
Անտառապատ և վիթխարի
Լերանց կրծքին հանգչում է։

65 Ի՜նչ սիրուն է և հոյակապ
Հայրենիքս վշտակիր,
Եվ դու, մերժած սեր իմ հրատապ,
Այն լեռների մեջ հանգիր։