1902
«ԹԱՓԱՌԵԼՈՎ ԲՈՐԺՈՄ-ՊԱՐԿՈՒՄ...»
(էջ 392)
Գրված է 1902 թ. սեպտեմբերի 8-ին, Մարիամ Թումանյանին ուղղված բացիկի վրա։
Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Մ. Թումանյանի ֆոնդ, № 293։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 215, այնուհետև՝ ԵԺ I, 506։
Տպագրվում է ինքնագրից։
«ՄԸՆԱՍ ԲԱՐՈՎ, ՈՒՂՏ ԲԱՐԵԿԱՄ...»
(էջ 393)
Գրված է 1902 թ. նոյեմբերի 5-ին, Բորժոմում։
ԳԱԹ ՓՎֆ № 413/10 գ պահվում է Թումանյանի՝ 1902 թ. նոյեմբերի 5-ին Բորժոմից Փ. Վարդազարյանին հղած նամակը և դրա մեջ՝ ինքնագիրը։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ V, 244, այնուհետև՝ ԵԺ I, 597։
Տպագրվում է ինքնագրից։
Թումանյանն օգտագործել է բանահյուսական նյութը՝ հումորով ներկայացնելու համար իր այցելությունը Բորժոմի ապարանքը, որտեղ այդ օրերին եղել են թագավորական ընտանիքի անդամներ, և բանաստեղծի բարեկամ բժիշկ Ա. Զարգարյանը (Ռուստեմը) ապրել ու աշխատել է որպես բժիշկ։ Թագավորական ընտանիքի անդամները չեն նկատել Թումանյանի այցը։ Հենց սա էլ ակնարկվում է ոտանավոր-առակում։
1904
«ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ ՄԻ ՊՈԵՏ...»
(էջ 394)
Գրված է 1904 թ. փետրվարի 2-ին։ Այս ընծայականով Թումանյանն իր 1903 թ. «Բանաստեղծություններ» ժողովածուի (ԲԹ) մի օրինակը նվիրել է Վ. Խանդամիրյանին։
Բնագիրը մեր ձեռքին չի եղել։
Առաջին անգամ, ինչպես վկայում են կազմողները՝ «բնագրից կատարված