Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտագրությունից» տպագրվել է ԵԺ I, 508, որտեղից և արտատրպվում է։


«ԻՐ ՍԻՐԵԼԻ ՄԸԽԻԹԱՐԻՆ...»

(էջ 395)

Գրված է 1904 թ. փետրվարի 18-ին։ Նվիրված է ինժեներ-տեխնոլոգ Մխիթար Տեր-Անդրեասյանին։

ԹԸԱ անձնական գրքերի ֆոնդ, № 451 պահվում է 1903 թ. «Բանաստեղծություններ» ժողովածուի (ԲԹ) մի օրինակ, որի անվանաթերթի հաջորդ էջում Թումանյանը գրել է այս ընծայականը։

Առաջին անգամ հրատարակել է Ջ. Ավետյանը (տե՛ս «Գարուն» 1978, № 8, էջ 79)։

Տպագրվում է ինքնագրից։


<ԷՔՍՊՐՈՄՏ>

(«Կարմիր դրոշն ազատության»)

(էջ 396, 507)

Մեզ հասած երեք օրինակներից մեկը թվագրված է՝ «1904», երկրորդը՝ «1904 թ. հուլիս, Օշական», իսկ երրորդում (Հայկ Ալեքյանի օրինակում) թվագրության փոխարեն գրված է. «Օշականում, ազգային տոնի ժամանակ Հովհ. Թումանյանը գրել է»։ Ազգային տոն ասելով այստեղ նկատի է առնված Թարգմանչաց օրը, որ տոնվել է հունիսի 19-ին (նոր տոմարով՝ հուլիսի 2-ին)։ Այստեղից հետևում է, որ բանաստեղծությունը գրվել և արտասանվել է 1904 թ. հունիսի 19-ին Օշականում։

1956 թ. մայիսի 14-ին Մուշեղ Աղայանի՝ Վահան Կոստանյանցին հղած նամակից (որի մեքենագիր օրինակը պահվում է ԹԸԱ) իմանում ենք, որ, ոտանավորի մի տարբերակ (ո՛չ ինքնագիր) եղել է բանաստեղծի դուստր Նվարդ Թումանյանի ձեռքին։ Մուշեղը, Կիսլովոդսկում բուժվելիս հանդիպելով Վահան Կոստանյանցին, նրանից գրի է առել մեկ այլ տարբերակ։ Երևան վերադառնալով նա միմյանց հետ համեմատել է երկու տարբերակները, ապա դրանցից մի-մի մեքենագիր օրինակ ուղարկել Վ. Կոստանյանցին՝ հուսալով, թե վերջինիս արխիվում կարող է լինել նաև ինքնագիրը։ Այդ մասին նա գրում է. «Ուղարկում եմ երկու վարիանտների մեքենագրված ընդօրինակումները, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք ծանոթանալու այդ երկու վարիանտների տարբերություններին։ Հույս