Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես միառժամանակ Մանգլիս եմ լինելու, եթե նամակ գրեք՝ ուղարկեցեք այստեղ, թեև միևնույն է, խմբագրատանից էլ հասցնում են ինձ։

Ջերմ բարևներով միշտ Ձեր բարեկամը՝

Հովհ. Թումանյան
98. ԳԱԼՈՒՍՏ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ
ԵՎ
ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս—Թիֆլիս
<1911>,հուլիսի 20, Մանգլիս

Ս<իրելի> Գալուստ, նամակս ներկայացրու տեր Գյուտ հորը և ստացիր խնդրածդ։

Տեր Գյուտ հայր, խնդրեմ մեր «Լուսաբերի»՝ «Գուտտենբերգի» կլիշեն հանձնեք պ․ Գալստյանին օգտվելու համար։ Խնդրեմ մի տեղեկություն տաք «Լուսաբերի» և «Հասկերի» համար։

Հարգանքով՝
Հովհաննես Թումանյան

Тифлис, книжный магазин

«Гуттенберг» г<осподину>

Г<алусту> Галстяну

99. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս—Դիլիջան
6 օգոստոսի, 1911, Մանգլիս
Սիրելի Մարիա Մարկովնա

Մի՞թե ճշմարիտ «Լեզուն կտրած ծիտիկը» չեք հավանել։ Դա մանկական ամենալավ հեքիաթներից մինն է, իսկ