Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդեն երկու օր է շարունակվում է նրա ճառը, տեսնենք երբ կվերջանա։ Հետո կխոսեն պաշտպանները, իսկ վերջին խոսքը կլինի մերը։ Երեկ Աշխենն ու Մուշեղը մոտս էին, իսկ ամեն օր լինում են Սենատում։ Շատ լավ են։ Երեկ իրիկուն Սենատից վերադարձա կամերան և տեսա սեղանիս վրա մի կույտ նամակներ, իհարկե, դուք չեք կարողանալ երևակայել, թե ինչքան լավ էր էդ և ինչքան վատ՝ էն, որ քանի ժամանակ էր նամակ չէիք դրում։ Բայց պատասխանեմ մի քանի հարցերի, որ տեղ չի լինիլ։ «Գուտտենբերգին» ես չեմ պարտ․ երբ կգամ, կհաշվենք, կտեսնենք ով է պարտ, իսկ եթե նրան պարտ են - պարտ են Կուլտուրականը4 և դաղեթեցիք։

«Հայ գրողները» առայժմ մնան. իսկ եթե մոտիկ ընկեր գրողները կկամենան, թող անեն ինչպես կուզեն։ Մենք արդեն հրատարակել, հայտարարել ենք, որ ընդհանուրինն է լինելու։ Ես գիտեմ, որ շատ նեղություն կքաշես նյութականի կողմից. բան չկա. շուտով վերջ կլինի էդ ամենին։ Ես լավ եմ։ Եղանակներն էստեղ էլ են կոտրվել։ Մուշեղը բաշլուղը չուզեց։ Թամարն ինչ ոտանավորներ է սովորեր։ Ով գիտի Սեդիկն է սովորեցրել։ Համբուրում եմ երեխաներին և ամենքիդ կարոտով։ Բարևներ բոլոր հարցնողներին։ էսօր մեր դատն ուշ է սկսվում, որովհետև նախագահը ներկայանալու է կայսրին։

Արտիկ ջան,

Շատ ուրախ եմ, որ դեպք է եղել, գնացել ես Արարատյան ղաշտը, Շիրակովն անց ես կացել։ Եթե կարողանայիր մի լավ էլ հասկանալ, կարդալ ու իմանալ, թե ինչ ես տեսել, շատ բան կլինեիր արած․ էն դաշտերը, էն Մասիսն ու Արագածը (որ Մասիսից բարձր է եղել), էն Անին ու Շիրակը, էն էջմիածինն ու Երևանը, Աշտարակն ու Օշականր իրենց միջի նշանավոր հիշատակարաններով, թե ո՞րտեղից են, ի՞նչ պատմություն ունեն և ինչու են էդ օրին։ Բայց նամակս տեղ չի անիլ։ Սրանից ավել գրելու էլ իրավունք չունեմ։ Կարճ ասեմ։ Համլիկի գրածներին էլ, քու գրածներին էլ միասին․ կլիշեները, որ ասել եմ վերցրեք․ տպարանից եմ ասել, Ֆիլիպից հո չեմ