մարդը կամ չպետք է ասի։ Եթե կա օրենք ու հնար, ես ձեզ դատի եմ կանչում և ասում եմ, որ դուք պաշտպանում եք շանտաժիստներին, մարդասպաններին ու գողերին ու շարժվում եք նրանց խոսքերով. նրանք էն ժամանակ զբաղված էին շանտաժով ու մարդասպանությամբ, իսկ այսօր, երբ տեսնում են ժամանակները փոխվել են, զբաղված են դանոսներով ու շպիոնությունով և վրեժ են առնում, որովհետև իր ժամանակին ես հալածել եմ նրանց։ Այժմ դուք ույժ եք տալի ու պաշտպանում եք նրանց. թե ցույց չտամ ու չապացուցեմ, պատասխանատու եմ իմ կյանքով։ Իսկ եթե նրանց իմ դեմ տված փաստերից թեկուզ ամենափոքրը կապացուցվի, այն ժամանակ բոլորը, ինչ որ գրել են, ընդունեմ ինձ վրա։ Բաց արեք, թող բաց և պարզ լինի։ Եվ որքան բացվեց, էնքան իմ օգուտն է։ Տակից դուրս է գալի, որ տասնյակներով մարդիկ եմ ազատել կրակից և շարունակ զբաղված եմ եղել կռվելով չարության դեմ։ Փաստեր՝ որքան կուզեք, դեպքեր, վկաներ՝ անհամար։
Բայց դուք ինչ ունեք իմ դեմը։ Եվ ծիծաղելի է, թե նրանք ինչ դուրս բերին իմ դեմը. երեք հեռագիր. մինը «Լուսաբերի» հրատարակության վերաբերյալ, իմ, Լիսիցյանի, ու Շանթի ստորագրություններով, մյուսով ինձ հարցնում են, թե որտեղ է բժիշկ Զարգարյանը2, իսկ երրորդը վերաբերում է իմ մի մուրհակին, այսինչ բանկում։ Սրանք կազմում էին կենտրոնր։ Այնուհետև, թե ես այսինչ թերթին աշխատակցելու համար փող եմ ստացել այսինչ մարդուց, որովհետև նրա հաշվում գրած է, և, վերջապես, վկա։ Դուք տեսնում եք՝ ինչ դատարկ բաներ են դնում առջևս. հեռագիրները ծիծաղելի միանգամայն, այն, թե թերթերից հոնորար եմ ստացել՝ 200 ու չգիտեմ ինչքան. այո՛, ստացել եմ, բայց ոչ այսինչ պարոնից. ինչ կա, եթե միայն այդ թերթին է վերաբերում, ես պատասխանատու եմ իմ գրածի համար, պրծանք գնաց. իսկ գրածս համեցեք, թե ինչ թերթ է եղել—իմ իմ ընչին է պետք, դուք թույլ եք տվել, հրատարակվել է, ինձ էլ վճարել են, աշխատակցել եմ3։ Բայց ամենից զզվելին վկան է, և ամենից